https://arm.sputniknews.ru/20260716/ter-enq-kangnelu-mer-dzajnin-arterkri-hh-qaghaqacinern-ashkhatanqajin-khumb-en-steghtsel-104678915.html
Տեր ենք կանգնելու մեր ձայնին. արտերկրի ՀՀ քաղաքացիներն աշխատանքային խումբ են ստեղծել
Տեր ենք կանգնելու մեր ձայնին. արտերկրի ՀՀ քաղաքացիներն աշխատանքային խումբ են ստեղծել
Sputnik Արմենիա
ՔՊ-ն միանձնյա օրենք է ընդունել, ըստ որի ընտրական իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան... 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T09:24+0400
2026-07-16T09:24+0400
2026-07-16T10:16+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
նախագիծ
օրենք
հայաստան
դավիթ իշխանյան
սփյուռք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188901_0:133:2560:1573_1920x0_80_0_0_327028e24a2b95bf0d1d95b16c4f1da6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները տեր են կանգնելու իրենց ընտրական իրավունքին և ձայնին՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Դավիթ Իշխանյանը՝ վկայակոչելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին:Նշենք, որ հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները վստահեցնում են՝ լիովին ներգրավված են Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից և կապից Հայաստանի հետ: Պնդում են՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց զրկել ընտրական իրավունքից:Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որ այս օրենքն իրականություն դառնա:Նրանք շեշտել են, որ հաջորդ ընտրություններին անպայման գալու են ու կատարեն իրենց ընտրությունը:Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103188901_143:0:2418:1706_1920x0_80_0_0_5b4b68e6d4182fb21afd2783b910ee02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, նախագիծ, օրենք, հայաստան, դավիթ իշխանյան, սփյուռք
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, նախագիծ, օրենք, հայաստան, դավիթ իշխանյան, սփյուռք
Տեր ենք կանգնելու մեր ձայնին. արտերկրի ՀՀ քաղաքացիներն աշխատանքային խումբ են ստեղծել
09:24 16.07.2026 (Թարմացված է: 10:16 16.07.2026) ՔՊ-ն միանձնյա օրենք է ընդունել, ըստ որի ընտրական իրավունքից զրկվում են ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները տեր են կանգնելու իրենց ընտրական իրավունքին և ձայնին՝ անկախ իրենց գտվելու վայրից: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Դավիթ Իշխանյանը՝ վկայակոչելով արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին:
Նշենք, որ հուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն է կատարել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝
ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։
«Օրենքի փոփոխությունը հակասահմանադրական է, ընդունվել է առանց հանրային քննարկման՝ Հայաստանի ընտրողների ձայները ոտնահարած մեկ ուժի քմահաճույքով: Ավելին՝ քաղաքացիների մի խմբի ընտրելու իրավունքից զրկելը հակաժողովրդավարական է և խտրական։ Սա պարզապես մեկ ուժի վերարտադրմանը և հայեցողությունն իրականացնելուն է նպաստում»,- ասված է հայտարարությունում:
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները վստահեցնում են՝ լիովին ներգրավված են Հայաստանի քաղաքացիական և քաղաքական կյանքում, չեն հրաժարվել իրենց քաղաքացիությունից և կապից Հայաստանի հետ: Պնդում են՝ որևէ մեկն իրավունք չունի իրենց զրկել ընտրական իրավունքից:
Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են անում արտերկրում և Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիներին` միանալու և թույլ չտալու, որ այս օրենքն իրականություն դառնա:
Նրանք շեշտել են, որ հաջորդ ընտրություններին անպայման գալու են ու կատարեն իրենց ընտրությունը:
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։