https://arm.sputniknews.ru/20260716/rd-pashtpanutjan-nakharary-kentrvon-zvorakhmbavvorum-e-ajcelel-tesanjut-104682474.html
ՌԴ պաշտպանության նախարարը «Կենտրոն» զորախմբավորում է այցելել. տեսանյութ
ՌԴ պաշտպանության նախարարը «Կենտրոն» զորախմբավորում է այցելել. տեսանյութ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ստուգել է «Կենտրոն» զորախմբավորումը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 16.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-16T10:52+0400
2026-07-16T10:52+0400
2026-07-16T11:09+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անդրեյ բելոուսով
տեսանյութեր
տեսանյութ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104680183_0:0:1280:720_1920x0_80_0_0_26bc83192e8a852b0d6326ab3ca067c3.jpg
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ստուգել է «Կենտրոն» զորախմբավորումը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Նշվել է, որ խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը Ռուսաստանի պաշտպանության նախարարին զեկուցել է զորքերի կողմից շփման գծում մարտական առաջադրանքների կատարման և թշնամու գործողությունների բնույթի մասին։Բելոուսովը հայտնել է անօդաչուների համար նեյրոցանցերի ուսուցման համար նախատեսված «Տվյալների ցուցափեղկ» ստեղծելու մասին։Նա նաև հանձնարարել է կատարելագործել ծրագրային և ապարատային համակարգը՝ անօդաչուների գործողությունների ավելի մանրամասն և ճշգրիտ գնահատման համար։ՌԴ բանակը խմբային հարվածներ է հասցրել Կիևի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՊՆ«Մենք անմիջապես կտեսնենք հաշվարկների օբյեկտիվ արդյունավետությունը՝ դիտարկելով օպերատորների կողմից ապարատային և ծրագրային համակարգում կատարվող առաջադրանքի առանձնահատկությունները: Համապատասխան բաժիններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ... Ինչ վերաբերում է անօդաչուներում արհեստական բանականությանը, ապա մենք ստեղծել ենք «Տվյալների ցուցափեղկ», որպեսզի արտադրողները կարողանան մասնակցել նեյրոնային ցանցերի ուսուցմանը: Կարևոր է, որ տվյալները մշակվեն անմիջապես անօդաչուի վրա: Այս հարցերը տեխնիկապես բավականին բարդ են, բայց դրանք արդեն այսօր լուծվում են», – ընդգծել է Բելոուսովը:ՌԴ նախարարը նաև «Կենտրոն» զորախմբավորմանը Սուվորովի շքանշան է հանձնել՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած զանգվածային հերոսության, քաջության և արիության համար։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104680183_248:0:1208:720_1920x0_80_0_0_1a1b6e421bcf7280a09591e94dde9f0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրեյ բելոուսով, տեսանյութեր, տեսանյութ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео
անդրեյ բելոուսով, տեսանյութեր, տեսանյութ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ստուգել է «Կենտրոն» զորախմբավորումը, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը «Կենտրոն» զորախմբին աշխատանքային այցի ընթացքում կազմավորումներից մեկի հրամանատարական կետում լսել է հրամանատարության զեկույցները իրենց պատասխանատվության գոտիներում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Վալերի Սոլոդչուկը Ռուսաստանի պաշտպանության նախարարին զեկուցել է զորքերի կողմից շփման գծում մարտական առաջադրանքների կատարման և թշնամու գործողությունների բնույթի մասին։
Բելոուսովը հայտնել է անօդաչուների համար նեյրոցանցերի ուսուցման համար նախատեսված «Տվյալների ցուցափեղկ» ստեղծելու մասին։
Նա նաև հանձնարարել է կատարելագործել ծրագրային և ապարատային համակարգը՝ անօդաչուների գործողությունների ավելի մանրամասն և ճշգրիտ գնահատման համար։
«Մենք անմիջապես կտեսնենք հաշվարկների օբյեկտիվ արդյունավետությունը՝ դիտարկելով օպերատորների կողմից ապարատային և ծրագրային համակարգում կատարվող առաջադրանքի առանձնահատկությունները: Համապատասխան բաժիններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ... Ինչ վերաբերում է անօդաչուներում արհեստական բանականությանը, ապա մենք ստեղծել ենք «Տվյալների ցուցափեղկ», որպեսզի արտադրողները կարողանան մասնակցել նեյրոնային ցանցերի ուսուցմանը: Կարևոր է, որ տվյալները մշակվեն անմիջապես անօդաչուի վրա: Այս հարցերը տեխնիկապես բավականին բարդ են, բայց դրանք արդեն այսօր լուծվում են», – ընդգծել է Բելոուսովը:
ՌԴ նախարարը նաև «Կենտրոն» զորախմբավորմանը Սուվորովի շքանշան է հանձնել՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում ցուցաբերած զանգվածային հերոսության, քաջության և արիության համար։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։