https://arm.sputniknews.ru/20260715/nvojemberic-shirak-avian-ughigh-chverter-kirakanacni-depi-maldivner-bali-ev-tailand-104661622.html
Նոյեմբերից «Շիրակ ավիան» ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ
Նոյեմբերից «Շիրակ ավիան» ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ
Sputnik Արմենիա
Այս պահին ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հասանելի են 2026թ–ի նոյեմբերից մինչև 2027թ–ի մարտ ամսվա չվերթերի արժեքները։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T17:54+0400
2026-07-15T17:54+0400
2026-07-15T18:06+0400
«շիրակ ավիա» ընկերություն
չվերթ
մասկատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109717714_0:0:739:415_1920x0_80_0_0_22dba8818c982d0a84feb737c2bdc106.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Նոյեմբերից «Շիրակ ավիա» ավիաընկերությունն ուղիղ և կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ավիաընկերությունից։Նոյեմբերի 1-ից սկսած շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, կիրականացվեն Երևան-Դենպասար (Բալի)-Երևան չվերթերը՝ լիցքավորման նպատակով Դաքքայում (Բագլադեշ) 45 րոպե տևողությամբ տեխնիկական վայրէջքով։ Իսկ ամեն հինգշաբթի կիրականացվի Երևան-Փհուկետ (Թաիլանդ)-Երևան չվերթը՝ Դաքքայում (Բագլադեշ) տեխնիկական վայրէջքով․ առաջինը չվերթը նոյեմբերի 5-ին է։«Շիրակ ավիա» ընկերությունը սկսել է Երևան–Տաշքենդ չվերթեր իրականացնելՆոյեմբերի 7-ից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվի Երևան-Մալե (Մալդիվներ)-Երևան չվերթը՝ տեխնիկական վայրէջքով Մասկատում (Օման)։Չվերթերը կիրականացվեն ավիաընկերության նոր՝ «Boeing 737-800» ինքնաթիռով։Այս պահին ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հասանելի են 2026թ–ի նոյեմբերից մինչև 2027թ–ի մարտ ամսվա չվերթերի արժեքները։
մասկատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/18/109717714_73:0:626:415_1920x0_80_0_0_d4b0a5fe9089320829578baab1d8f504.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«շիրակ ավիա» ընկերություն, չվերթ, մասկատ
«շիրակ ավիա» ընկերություն, չվերթ, մասկատ
Նոյեմբերից «Շիրակ ավիան» ուղիղ չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ
17:54 15.07.2026 (Թարմացված է: 18:06 15.07.2026) Այս պահին ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հասանելի են 2026թ–ի նոյեմբերից մինչև 2027թ–ի մարտ ամսվա չվերթերի արժեքները։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Նոյեմբերից «Շիրակ ավիա» ավիաընկերությունն ուղիղ և կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Մալդիվներ, Բալի և Թաիլանդ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ավիաընկերությունից։
Նոյեմբերի 1-ից սկսած շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, կիրականացվեն Երևան-Դենպասար (Բալի)-Երևան չվերթերը՝ լիցքավորման նպատակով Դաքքայում (Բագլադեշ) 45 րոպե տևողությամբ տեխնիկական վայրէջքով։ Իսկ ամեն հինգշաբթի կիրականացվի Երևան-Փհուկետ (Թաիլանդ)-Երևան չվերթը՝ Դաքքայում (Բագլադեշ) տեխնիկական վայրէջքով․ առաջինը չվերթը նոյեմբերի 5-ին է։
Նոյեմբերի 7-ից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվի Երևան-Մալե (Մալդիվներ)-Երևան չվերթը՝ տեխնիկական վայրէջքով Մասկատում (Օման)։
Չվերթերը կիրականացվեն ավիաընկերության նոր՝ «Boeing 737-800» ինքնաթիռով։
Այս պահին ավիաընկերության պաշտոնական կայքէջում արդեն հասանելի են 2026թ–ի նոյեմբերից մինչև 2027թ–ի մարտ ամսվա չվերթերի արժեքները։