00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:14
1 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կուզեի այդ հատկությունը չունենալ․ ի՞նչն է մատնում Սիմոն Աբգարյանի հայ լինելը

© SputnikСимон Абгарян на встрече с поклонниками в AGBU в рамках кинофестиваля "Золотой абрикос" (15 июля 2026). Ереван
Симон Абгарян на встрече с поклонниками в AGBU в рамках кинофестиваля Золотой абрикос (15 июля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Բաժանորդագրվել
Աբգարյանը կարծում է, որ աշխարհի կարող հայերը պետք է իրենց ներդրումն ունենան, որ հայ ժողովուրդը երկրագնդի վրա իր արժանի տեղն ունենա։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայկական ինքնությունը հնարավոր չէ ջնջել, հանել, այն միևնույնն է՝ արտահայտվում է ու բացահայտում քո հայ լինելը։ Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (ՀԲԸՄ) կինոսերների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ֆրանսահայ դերասան, թատերագիր և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին, թե ինչն է «մատնում» նրա հայ լինելը։
«Չեմ կարող ասել, թե մատնում է, բայց ես ողբերգությունը լավ եմ հասկանում։ Խոսքը որակով գրված ողբերգության մասին է․․․ Կուզեի դա չզգալ, կուզեի այդ հատկությունը չունենալ, բայց պատերազմ, կորուստ, բաժանում, ցավ՝ դրանք իմ սրտում տեղ են գտնում, ես զգում եմ դրանք»,- ասաց Աբգարյանը՝ ընդգծելով, որ այդ զգացողությամբ և ըմբռնումով է նաև նկարահանվել Շառլ դը Գոլի մասին պատմող ֆիլմում։
© SputnikՍիմոն Աբգարյան
Симон Абгарян на встрече с поклонниками в AGBU в рамках кинофестиваля Золотой абрикос (15 июля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Սիմոն Աբգարյան
Հանդիպման ընթացքում Աբգարյանը խոսեց նաև այն դերի ու տեղի մասին, որ հայ ժողովուրդը պետք է ունենա աշխարհում։ Նա շեշտում է՝ մենք հարուստ պատմությամբ, մշակույթով ժողովուրդ ենք և մեծ ներուժ ունենք, սփյուռքի հեղինակավոր, մեծահարուստ հայերը պետք է այդ ներդրումն ունենան՝ օգնելով, որ հայ ժողովուրդն այս երկրագնդի վրա զբաղեցնի այն տեղը, որին արժանի է։
«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը
© SputnikՍիմոն Աբգարյան
Симон Абгарян на встрече с поклонниками в AGBU в рамках кинофестиваля Золотой абрикос (15 июля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Սիմոն Աբգարյան
Աբգարյանը նաև անդրադարձավ իր դերերին՝ անկեղծանալով, որ «Կազինո Ռոյալ» (Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից– խմբ․) ֆիլմում 10-օրյա նկարահանման համար 100 հազար դոլար է ստացել, որն այն ժամանակ շատ մեծ գումար էր (ֆիլմը նկարահանվել է 2006թ․– խմբ․)։
Հիշեցնենք, որ Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Նա գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում։ Նա իր աշխատանքը սկսել է 1980-ականներին Ամերիկայում, շարունակել է Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում:
© SputnikՍիմոն Աբգարյան
Симон Абгарян на встрече с поклонниками в AGBU в рамках кинофестиваля Золотой абрикос (15 июля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Սիմոն Աբգարյան
Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շառլ դը Գոլի դերում Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին` 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։
Նշենք, որ Աբգարյանը մարմնավորել է գլխավոր դերը Շառլ դը Գոլի մասին պատմող երկմասանոց պատմական կենսագրական լիամետրաժ ֆիլմում, որը ևս ցուցադրվելու է «Ոսկե ծիրանի» շրջանակում։
© SputnikՍիմոն Աբգարյան
Симон Абгарян на встрече с поклонниками в AGBU в рамках кинофестиваля Золотой абрикос (15 июля 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2026
Սիմոն Աբգարյան
Նշենք, որ Աբգարյանի նախնիները Կարինից են գաղթել և հաստատվել Ֆրանսիայում։
Լրահոս
0