https://arm.sputniknews.ru/20260702/voske-tsiranin-patvavvor-hjury-klini-fransahaj-derasan-simvon-abgarjany-104098804.html
«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը
«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը
Sputnik Արմենիա
Սիմոն Աբգարյանը մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում։ 02.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-02T16:48+0400
2026-07-02T16:48+0400
2026-07-02T16:51+0400
հայաստան
մշակույթ
«ոսկե ծիրան» կինոփառատոն
սիմոն աբգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104097775_0:0:1600:901_1920x0_80_0_0_7d46b6d7ad796ef2cce20e2d1aeff8b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին` 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104097775_92:0:1515:1067_1920x0_80_0_0_e7ee4b69565691b883a093e4fcff0aef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մշակույթ , «ոսկե ծիրան» կինոփառատոն, սիմոն աբգարյան
հայաստան, մշակույթ , «ոսկե ծիրան» կինոփառատոն, սիմոն աբգարյան
«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրը կլինի ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը
16:48 02.07.2026 (Թարմացված է: 16:51 02.07.2026) Սիմոն Աբգարյանը մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի անվանի ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի
մամուլի ծառայությունը։
«Սիմոն Աբգարյանը գրեթե կեսդարյա ստեղծագործական գործունեություն է ծավալել թատրոնում և կինոյում։ Նա իր աշխատանքը սկսել է 1980-ականներին Ամերիկայում, շարունակել է Արիան Մնուշկինի լեգենդար «Տեատր դյու Սոլեյ»-ում։ 1990-ականներից ի վեր նա մեծ հաջողությամբ փայլում է նաև էկրաններին թե՛ Ֆրանսիայում, թե՛ Ամերիկայում»,– ասված է հաղորդագրությունում։
Աբգարյանը համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Սեդրիկ Կլապիշը, Ատոմ Էգոյանը, Ռոբեր Գեդիգյանը, Սալի Փոթերը, Ֆաթիհ Աքընը և ուրիշներ։ Նա մարմնավորել է Արշիլ Գորկուն, Միսաք Մանուշյանին, իսկ 2026 թվականին հանդես է եկել գեներալ Շարլ դը Գոլի դերում Անտոնան Բոդրիի համանուն ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Կաննում։
Աբգարյանը նաև բազմիցս արժանացել է ֆրանսիական թատերական հասարակության բարձրագույն գնահատանքին՝ «Մոլիեր» մրցանակին` 2001-ին ճանաչվելով «Լավագույն դերասան», իսկ 2020-ին՝ «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն ֆրանսալեզու գրող»։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը։