https://arm.sputniknews.ru/20260715/ishkhanutjuny-banaki-nvor-hamazgesti-khvostumvov-khabel-e-yntrvoghnerin-gegham-manukjan-104674141.html
Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին. Գեղամ Մանուկյան
Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին. Գեղամ Մանուկյան
Sputnik Արմենիա
Մանուկյանի խոսքով` ՀՀ պաշտպանության նախարարության քարոզչության համար ԱՄՆ–ից բերված մի քանի հազար հանդերձանքը դարձել է կաշվե բաճկոն։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T23:13+0400
2026-07-15T23:13+0400
2026-07-15T23:30+0400
գեղամ մանուկյան
բանակ
համազգեստ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
զվարճալի տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104674595_6:0:1146:641_1920x0_80_0_0_7e9420e1b75f6694c79c26620663da08.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի նոր համազգեստի ներդրման խոստումը մինչ օրս ամբողջությամբ չի իրականացվել։ Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ հարցը վերջին երկու-երեք տարիներին պարբերաբար բարձրաձայնել է Ազգային ժողովում՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։Պատգամավորը հիշեցրել է, որ տարիներ առաջ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել էին՝ 2024 թվականից հայկական բանակն անցնելու է նոր հանդերձանքի, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը շարունակաբար հետաձգվել է՝ տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ չկայացած մրցույթներով և առաջարկների բացակայությամբ։Մայիսի 28–ի զորահանդեսը կանցնի բանակի նոր զինանշանով ու նոր համազգեստով․ ԶԼՄ«Այս տարվա մայիսի 28-ին անցկացված զորահանդեսում հայտարարվեց, թե զինված ուժերը ներկայանում են նոր համազգեստով, սակայն իրականում ցուցադրվել է միայն փորձնական խմբաքանակը։Դեռ հունվարին պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ փորձնական մի քանի հազար հանդերձանք է բերվել Միացյալ Նահանգներից, և այդ փորձարկվող հանդերձանքը մայիսի 28-ին` ընտրությունների նախօրեին, ներկայացվեց իբրև նոր հանդերձանք»,– ասում է նա։Պատգամավորը, որոշ լուսանկարներով ցույց է տալիս, որ զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարները կրում են նոր համազգեստ, մինչդեռ նույն միջոցառումներին մասնակցող զինծառայողների մեծ մասը շարունակում է ծառայել հին համազգեստով։Նա համեմատություն է անցկացրել 1990-ականների սկզբի հետ՝ ասելով, որ այն ժամանակ երիտասարդները կարևոր առիթներով միմյանցից կաշվե բաճկոն էին պարտքով վերցնում, և պնդել, որ այսօր պաշտպանության նախարարությունը նույն կերպ է օգտագործում փորձնական համազգեստը։«Պաշտպանության նախարարության քարոզչության համար Ամերիկայից բերված մի քանի հազար հանդերձանքը դարձել է այդ կաշվե բաճկոնը։ Երբ տեսանյութ են պատրաստում, անպայման զինծառայողները նոր հանդերձանքով են, բայց բոլորին էլ հստակ է, որ հաջորդ օրը շարունակում են կրել հին հանդերձանքը»,– հայտարարել է նա։ՀՀ բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու. ՓաշինյանՄանուկյանի կարծիքով՝ բանակի և զինված ուժերի թեման օգտագործվել է նախընտրական քարոզչության ընթացքում։ Ըստ Գեղամ Մանուկյանի` սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես ՀՀ բանակի անունը, անվտանգությունն օգտագործելով՝ այս իշխանությունը ընտրությունների ժամանակ դիմել կեղծիքի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին. Գեղամ Մանուկյան
Sputnik Արմենիա
Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին. Գեղամ Մանուկյան
2026-07-15T23:13+0400
true
PT4M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104674595_148:0:1003:641_1920x0_80_0_0_149737d6bd8e91ba4aad07573adf9a13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գեղամ մանուկյան, բանակ, համազգեստ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զվարճալի տեսանյութ, տեսանյութեր, видео
գեղամ մանուկյան, բանակ, համազգեստ, հհ պաշտպանության նախարարություն (պն), զվարճալի տեսանյութ, տեսանյութեր, видео
Իշխանությունը բանակի նոր համազգեստի խոստումով խաբել է ընտրողներին. Գեղամ Մանուկյան
23:13 15.07.2026 (Թարմացված է: 23:30 15.07.2026) Մանուկյանի խոսքով` ՀՀ պաշտպանության նախարարության քարոզչության համար ԱՄՆ–ից բերված մի քանի հազար հանդերձանքը դարձել է կաշվե բաճկոն։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի նոր համազգեստի ներդրման խոստումը մինչ օրս ամբողջությամբ չի իրականացվել։
Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ հարցը վերջին երկու-երեք տարիներին պարբերաբար բարձրաձայնել է Ազգային ժողովում՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Պատգամավորը հիշեցրել է, որ տարիներ առաջ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել էին՝ 2024 թվականից հայկական բանակն անցնելու է նոր հանդերձանքի, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը շարունակաբար հետաձգվել է՝ տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ չկայացած մրցույթներով և առաջարկների բացակայությամբ։
«Այս տարվա մայիսի 28-ին անցկացված զորահանդեսում հայտարարվեց, թե զինված ուժերը ներկայանում են նոր համազգեստով, սակայն իրականում ցուցադրվել է միայն փորձնական խմբաքանակը։Դեռ հունվարին պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ փորձնական մի քանի հազար հանդերձանք է բերվել Միացյալ Նահանգներից, և այդ փորձարկվող հանդերձանքը մայիսի 28-ին` ընտրությունների նախօրեին, ներկայացվեց իբրև նոր հանդերձանք»,– ասում է նա։
Պատգամավորը, որոշ լուսանկարներով ցույց է տալիս, որ զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարները կրում են նոր համազգեստ, մինչդեռ նույն միջոցառումներին մասնակցող զինծառայողների մեծ մասը շարունակում է ծառայել հին համազգեստով։
«Գլխավոր շտաբի պետը նոր հանդերձանքով է, բայց կանգնած զինվորները՝ ամբողջությամբ հին հանդերձանքով։ Նույն պատկերն է նաև այլ միջոցառումներում․ տարբեր զինծառայողներ տարբեր հանդերձանքով են»,– նշել է Մանուկյանը։
Նա համեմատություն է անցկացրել 1990-ականների սկզբի հետ՝ ասելով, որ այն ժամանակ երիտասարդները կարևոր առիթներով միմյանցից կաշվե բաճկոն էին պարտքով վերցնում, և պնդել, որ այսօր պաշտպանության նախարարությունը նույն կերպ է օգտագործում փորձնական համազգեստը։
«Պաշտպանության նախարարության քարոզչության համար Ամերիկայից բերված մի քանի հազար հանդերձանքը դարձել է այդ կաշվե բաճկոնը։ Երբ տեսանյութ են պատրաստում, անպայման զինծառայողները նոր հանդերձանքով են, բայց բոլորին էլ հստակ է, որ հաջորդ օրը շարունակում են կրել հին հանդերձանքը»,– հայտարարել է նա։
Մանուկյանի կարծիքով՝ բանակի և զինված ուժերի թեման օգտագործվել է նախընտրական քարոզչության ընթացքում։ Ըստ Գեղամ Մանուկյանի` սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես ՀՀ բանակի անունը, անվտանգությունն օգտագործելով՝ այս իշխանությունը ընտրությունների ժամանակ դիմել կեղծիքի։