https://arm.sputniknews.ru/20260128/hh-banakum-hamazgesti-pvopvokhutjuny-sharunakakan-e-linelu-pashinjan-98189553.html
ՀՀ բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու. Փաշինյան
ՀՀ բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կարծում է, որ եթե փոփոխվող աշխարհում մենք չփոխվենք, ապա դուրս կմնանք աշխարհից։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T19:30+0400
2026-01-28T19:30+0400
2026-01-28T19:30+0400
հայաստան
բանակ
համազգեստ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98187673_0:0:1670:940_1920x0_80_0_0_8980a887286ebdcf3e20feaa7ace0e8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայկական բանակի կարևոր և տեսանելի բարեփոխումներից մեկը համազգեստի փոփոխությունն է, որը շարունակական է լինելու։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ։2025 թվականի դեկտեմբերի 16–ին Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր հայկական բանակի նոր համազգեստի նմուշները, որոնք հետո բուռն քննարկումների թեմա դարձան։Նրա համար ընկալելի չէ այն, որ բանակի կամ ոստիկանության համազգեստը 15–20 տարի լինի նույնը ու ընդհանրապես չփոփոխվի։«Ես չեմ ասում, որ անընդհատ պիտի փոխվի, բայց համազգեստի վրա պիտի 5 տարին մեկ անգամ մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի և այդպես շարունակ։ Այստեղ միայն ֆիզիկական մաշվածության խնդիրը չէ, այլ նաև բարոյական մաշվածության խնդիր կա»,– հայտարարել է Փաշինյանը։Նրա խոսքով` աշխարհը փոխվում է, ու եթե մենք այդ փոփոխվող աշխարհում նույնպես չփոխվենք, ապա դուրս կմնանք աշխարհից։Հիշեցնենք` 2025 թվականի հոկտեմբերի 24-ին Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին։ Նա նաև ընդգծեց` ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով ու նշաններով։ Պապիկյանը վստահեցրեց՝ շարքայինից մինչև գեներալ ունենալու են նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98187673_0:0:1484:1113_1920x0_80_0_0_74417c008854f1290ddcc33d49990b7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, համազգեստ, նիկոլ փաշինյան
հայաստան, բանակ, համազգեստ, նիկոլ փաշինյան
ՀՀ բանակում համազգեստի փոփոխությունը շարունակական է լինելու. Փաշինյան
ՀՀ վարչապետը կարծում է, որ եթե փոփոխվող աշխարհում մենք չփոխվենք, ապա դուրս կմնանք աշխարհից։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայկական բանակի կարևոր և տեսանելի բարեփոխումներից մեկը համազգեստի փոփոխությունն է, որը շարունակական է լինելու։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ։
2025 թվականի դեկտեմբերի 16–ին Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, որում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր հայկական բանակի նոր համազգեստի նմուշները, որոնք հետո բուռն քննարկումների թեմա դարձան։ «Կարծում եմ, որ մենք որակական նոր համազգեստ ենք ունենալու, որը կարևոր է։ Ընդ որում` դեռ նախնական` դաշտային համազգեստի նմուշներն ունենք, մենք շարունակելու ենք այս գործընթացը և ունենալու ենք նաև ամենօրյա և տոնական համազգեստներ` բոլորովին նոր տրամաբանությամբ։ Ես հասկանում եմ նաև որոշակի պեսիմիզմը կամ հոռետեսությունը, որ երբեմն լինում է համազգեստի հետ կապված, դա նորմալ, սովորական պրոցես է։ Ես դա նմանեցնում եմ 1990–ականների սկզբին հայտնի մի երևույթի հետ, երբ երկար ժամանակ համոզված էինք, որ մեխանիկական փոխանցումով ավտոմեքենան շատ ավելի լավն է, քան թե ավտոմատ փոխանցումովը։ Հետո հասկացանք, որ ավտոմատ փոխանցման մեջ մեխանիկական հատված էլ կա»,– ասել է Փաշինյանը։
Նրա համար ընկալելի չէ այն, որ բանակի կամ ոստիկանության համազգեստը 15–20 տարի լինի նույնը ու ընդհանրապես չփոփոխվի։
«Ես չեմ ասում, որ անընդհատ պիտի փոխվի, բայց համազգեստի վրա պիտի 5 տարին մեկ անգամ մի նյուանս ավելանա, մի քիչ լավարկվի և այդպես շարունակ։ Այստեղ միայն ֆիզիկական մաշվածության խնդիրը չէ, այլ նաև բարոյական մաշվածության խնդիր կա»,– հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով` աշխարհը փոխվում է, ու եթե մենք այդ փոփոխվող աշխարհում նույնպես չփոխվենք, ապա դուրս կմնանք աշխարհից։
Հիշեցնենք` 2025 թվականի հոկտեմբերի 24-ին
Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին։ Նա նաև ընդգծեց` ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով ու նշաններով։ Պապիկյանը վստահեցրեց՝ շարքայինից մինչև գեներալ ունենալու են նոր համազգեստ՝ թե՛ որակապես, թե՛ տեսքով, թե՛ ստանդարտներով։