https://arm.sputniknews.ru/20260715/hajastany-barelavel-e-ir-dirqern-ashkharhi-lavagujn-khvohanvocneri-varkanishum-tasteatlas-104673611.html
Հայաստանը բարելավել է իր դիրքերն աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում. TasteAtlas
Հայաստանը բարելավել է իր դիրքերն աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում. TasteAtlas
Sputnik Արմենիա
TasteAtlas-ը խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման փորձել մանթի, լահմաջո, զաաթար, խորոված և լավաշ։ 15.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-15T22:45+0400
2026-07-15T22:45+0400
2026-07-15T23:31+0400
հայաստան
խորոված
լավաշ
խոհանոց
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/62/53/625341_0:33:1051:624_1920x0_80_0_0_415eb2c3aae77e65bfe24896f103c85a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանը բարելավել է իր դիրքերը հայտնի գաստրոնոմիական առցանց ուղեցույց TasteAtlas-ի՝ 2026 թվականի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշային աղյուսակում։Վարկանիշի արդյունքներով` երկիրը զբաղեցրել է 87-րդ տեղը, մինչդեռ 2024 և 2025 թվականներին գտնվում էր 93-րդ հորիզոնականում։TasteAtlas-ը խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման փորձել մանթի, լահմաջո, զաթար, խորոված ու լավաշ։ Բացի այդ, երկրի գաստրոնոմիական խորհրդանիշների թվում նշվել է նաև հայկական կոնյակը։Հայկական լավաշը ներառվել է աշխարհի լավագույն հացերի թոփ-10-ումՀիշեցնենք, որ Հայաստանում վերականգնվել է ավանդական հայկական խոհանոցի շուրջ 600 բաղադրատոմս (1000–ից)։ Առանցքային ուտեստների թվում են հարիսան, արիշտան, ղափաման, քալագյոշը, տապակած տհալը (ղավուրմա), ականջապուրը, չորաթանը և մի շարք այլ ուտեստներ։Ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են ավանդական բաղադրատոմսերի հանրայնացման անհրաժեշտության մասին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/62/53/625341_87:0:962:656_1920x0_80_0_0_68ad5a40512a5eb5b9697be8c6dfcbf7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խորոված, լավաշ, խոհանոց, վարկանիշ
հայաստան, խորոված, լավաշ, խոհանոց, վարկանիշ
Հայաստանը բարելավել է իր դիրքերն աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում. TasteAtlas
22:45 15.07.2026 (Թարմացված է: 23:31 15.07.2026) TasteAtlas-ը խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման փորձել մանթի, լահմաջո, զաաթար, խորոված և լավաշ։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայաստանը բարելավել է իր դիրքերը հայտնի գաստրոնոմիական առցանց ուղեցույց TasteAtlas-ի՝ 2026 թվականի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշային աղյուսակում։
Վարկանիշի արդյունքներով` երկիրը զբաղեցրել է 87-րդ տեղը, մինչդեռ 2024 և 2025 թվականներին գտնվում էր 93-րդ հորիզոնականում։
TasteAtlas-ը խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման փորձել մանթի, լահմաջո, զաթար, խորոված ու լավաշ։ Բացի այդ, երկրի գաստրոնոմիական խորհրդանիշների թվում նշվել է նաև հայկական կոնյակը։
Հիշեցնենք, որ Հայաստանում վերականգնվել է ավանդական հայկական խոհանոցի շուրջ 600 բաղադրատոմս (1000–ից)։ Առանցքային ուտեստների թվում են հարիսան, արիշտան, ղափաման, քալագյոշը, տապակած տհալը (ղավուրմա), ականջապուրը, չորաթանը և մի շարք այլ ուտեստներ։
Ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են ավանդական բաղադրատոմսերի հանրայնացման անհրաժեշտության մասին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։