https://arm.sputniknews.ru/20260714/vov-klini-azh-pashtpanutjan-ev-anvtangutjan-handznazhvoghvovi-nakhagahy-qvocharjany-chi-arajadrvel-104590756.html
Ո՞վ կլինի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը․ Քոչարյանը չի առաջադրվել
Ո՞վ կլինի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը․ Քոչարյանը չի առաջադրվել
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ այդ պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածու՝ բոլորն էլ ՔՊ-ական են, սակայն նրանցից մեկը նույնիսկ չի ծառայել բանակում։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T09:26+0400
2026-07-14T09:26+0400
2026-07-14T09:44+0400
անդրանիկ քոչարյան
պաշտպանության նախարարություն
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հակոբ սիմիդյան
սասուն միքայելյան
վիլեն գաբրիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102536145_0:45:1500:889_1920x0_80_0_0_6349b01e836d91dee21ac1f2168ccc37.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՔՊ–ում «ծանր մարտեր են ընթանում» պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Նշվում է, որ առհասարակ թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի առաջադրմանը, ապա սա նշանակում է, որ նա վերցնելու է պատգամավորական մանդատը և մտնի խորհրդարան։ Նշվում է, որ նա այդ քայլին է դիմում, քանի որ, ըստ լուրերի, առաջիկայում ԵԿՄ-ն լուծարվելու է։Հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, իր վերջին ճեպազրույցում էլ հայտնել էր՝ խմբակցության ընտրելու դեպքում կառաջադրվի, այլ դեպքում՝ ոչ։ Այսպիսով նա ակնարկել էր` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է ՔՊ-ական թեկնածուների հետ։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102536145_100:0:1433:1000_1920x0_80_0_0_8eac0163dca3045e1e383abf4f99ffe6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, պաշտպանության նախարարություն, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հակոբ սիմիդյան, սասուն միքայելյան, վիլեն գաբրիելյան
անդրանիկ քոչարյան, պաշտպանության նախարարություն, աժ (ազգային ժողով), ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հակոբ սիմիդյան, սասուն միքայելյան, վիլեն գաբրիելյան
Ո՞վ կլինի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը․ Քոչարյանը չի առաջադրվել
09:26 14.07.2026 (Թարմացված է: 09:44 14.07.2026) Ընդհանուր առմամբ այդ պաշտոնում առաջադրվել է 4 թեկնածու՝ բոլորն էլ ՔՊ-ական են, սակայն նրանցից մեկը նույնիսկ չի ծառայել բանակում։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՔՊ–ում «ծանր մարտեր են ընթանում» պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշվում է, որ առհասարակ թեժ մրցակցություն է սպասվում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար։
«Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 4 թեկնածու է առաջադրվել՝ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, որը նաև վարչության անդամ է, վարչության մեկ այլ անդամ` Վիլեն Գաբրիելյանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը և շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը: Վերջինը բանակում չի ծառայել, սակայն հավակնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարել»,- գրում է թերթը։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի առաջադրմանը, ապա սա նշանակում է, որ նա վերցնելու է պատգամավորական մանդատը և մտնի խորհրդարան։ Նշվում է, որ նա այդ քայլին է դիմում, քանի որ, ըստ լուրերի, առաջիկայում ԵԿՄ-ն լուծարվելու է։
Հանձնաժողովի գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվել, իր վերջին ճեպազրույցում էլ հայտնել էր՝ խմբակցության ընտրելու դեպքում կառաջադրվի, այլ դեպքում՝ ոչ։ Այսպիսով նա ակնարկել էր` քանի որ ինքն անկուսակցական է, անհավասար պայմաններում է ՔՊ-ական թեկնածուների հետ։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։