https://arm.sputniknews.ru/20260714/trampy-hajtararel-e-vor-amnn-kvochnchacni-irani-voghj-razmakan-neruzhy-hvormuzi-neghucum-104590876.html
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչնչացնի Իրանի ողջ ռազմական ներուժը Հորմուզի նեղուցում
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչնչացնի Իրանի ողջ ռազմական ներուժը Հորմուզի նեղուցում
Sputnik Արմենիա
Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը հնարավոր է։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T09:39+0400
2026-07-14T09:39+0400
2026-07-14T09:42+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_0:0:1500:844_1920x0_80_0_0_f7e2c0294d6d42274ca3e42f7fbd5d9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական ներուժը՝ Թեհրանին ռազմավարական այս զարկերակի նկատմամբ վերահսկողությունից զրկելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ԱՄՆ հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր գիշերը տեղի ունեցած հզոր 5-ժամյա հարձակման մասին։ Կեսգիշերին մոտ պայթյուններ են տեղի ունեցել Քիշ, Ղեշմ և Աբու Մուսա կղզիներում, ինչպես նաև Բուշեհր և Օմիդիե քաղաքներում։ Պենտագոնի տվյալներով՝ բարձր ճշգրտության հրթիռները հաջողությամբ հարվածել են Իրանի ափամերձ պաշտպանությանը, անօդաչուների անգարներին և ծովային բազաներին։Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը դեռևս հնարավոր է։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_3c8a5f87701d4a0f3461fff367bd94ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն կոչնչացնի Իրանի ողջ ռազմական ներուժը Հորմուզի նեղուցում
09:39 14.07.2026 (Թարմացված է: 09:42 14.07.2026) Թրամփը նաև կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը հնարավոր է։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական ներուժը՝ Թեհրանին ռազմավարական այս զարկերակի նկատմամբ վերահսկողությունից զրկելու համար։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ հրամանատարությունն
ավելի վաղ հայտնել էր գիշերը տեղի ունեցած հզոր 5-ժամյա հարձակման մասին։ Կեսգիշերին մոտ պայթյուններ են տեղի ունեցել Քիշ, Ղեշմ և Աբու Մուսա կղզիներում, ինչպես նաև Բուշեհր և Օմիդիե քաղաքներում։ Պենտագոնի տվյալներով՝ բարձր ճշգրտության հրթիռները հաջողությամբ հարվածել են Իրանի ափամերձ պաշտպանությանը, անօդաչուների անգարներին և ծովային բազաներին։
«Մենք կոչնչացնենք այդ նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված նրանց ցանկացած հնարավորություն, և կարծում եմ, որ, ի վերջո, մենք ամբողջությամբ կզրկենք նրանց դրա նկատմամբ վերահսկողությունից», – ընդգծել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը դեռևս հնարավոր է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։