https://arm.sputniknews.ru/20260714/amnn-ev-irany-harvatsner-en-pvokhanakel-inch-e-hajtni-ajs-zhamin--104588431.html
ԱՄՆ–ն և Իրանը հարվածներ են փոխանակել. ի՞նչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ–ն և Իրանը հարվածներ են փոխանակել. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Գիշերային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապել է հայտարարել, որ ԱՄՆ-ն ջախջախել է իրանական բանակը, ոչնչացվել են «նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ... 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T08:18+0400
2026-07-14T08:18+0400
2026-07-14T08:50+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104588548_0:0:640:360_1920x0_80_0_0_3f0ac205e02d20c1a40c9912322b16f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն գիշերը հզոր հարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցմները։ Ամերիկյան 3–րդ անընդմեջ գիշերային հարձակումն այս անգամ տևել է 5 ժամ: Ինչպես հայտնել ենք, հուլիսի 13–ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել էր Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին: Թրամփն ասել էր, որ «գիշերը շատ ուժեղ հարվածներ կհասցվեն» Իրանին։ ԱՄՆ–ն հայտարարել էր նաև Հորմուզի նեղուցի շրջափակումը վերսկսելու մասին։Նշվում է, որ երկու պայթյուն է որոտացել Պարսից ծոցում գտնվող իրանական Ղեշմ կղզում, պայթյուններ են եղել Բենդեր Աբասում, Չաբահարում, Բուշերում և այլ քաղաքներում: Հարձակման է ենթարկվել իրանական Կանակ (Քոնարաք) քաղաքը:Իրանական Press TV-ն հայտնել է, որ Իրանի բանակն իր հերթին հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան թիրախներին. կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցվել Քուվեյթում ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot ՀՕՊ համակարգին, դիսպետչերական աշտարակին, զինամթերքի պահեստին: Նշվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազան․ հարվածը հասցվել է մի քանի զինապահեստների, արբանյակային կապի կենտրոնին և այն շենքին, որտեղ բնակվում էին ամերիկյան զինվորականները։Գիշերային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապել է հայտարարել, որ ԱՄՆ-ն ջախջախել է իրանական բանակը, ոչնչացվել են «նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված որևէ բան անելու բոլոր հնարավորությունները»:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Центральное командование США сообщила об ударах по военным целям в Бушире, Чабахаре, Джаске, Конараке, Абу-Муса и Бендер-Аббасе
Sputnik Արմենիա
Центральное командование США сообщила об ударах по военным целям в Бушире, Чабахаре, Джаске, Конараке, Абу-Муса и Бендер-Аббасе
2026-07-14T08:18+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104588548_119:0:599:360_1920x0_80_0_0_771943d9e984c4c05a90c0223a2234aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ԱՄՆ–ն և Իրանը հարվածներ են փոխանակել. ի՞նչ է հայտնի այս ժամին
08:18 14.07.2026 (Թարմացված է: 08:50 14.07.2026) Գիշերային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապել է հայտարարել, որ ԱՄՆ-ն ջախջախել է իրանական բանակը, ոչնչացվել են «նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված որևէ բան անելու բոլոր հնարավորությունները»:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն գիշերը հզոր հարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցմները։ Ամերիկյան 3–րդ անընդմեջ գիշերային հարձակումն այս անգամ տևել է 5 ժամ:
Ինչպես հայտնել ենք, հուլիսի 13–ին ԱՄՆ նախագահը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել էր Իրանում մարտական գործողությունների վերսկսման մասին: Թրամփն ասել էր, որ
«գիշերը շատ ուժեղ հարվածներ կհասցվեն» Իրանին։ ԱՄՆ–ն հայտարարել էր նաև
Հորմուզի նեղուցի շրջափակումը վերսկսելու մասին։
Նշվում է, որ երկու պայթյուն է որոտացել Պարսից ծոցում գտնվող իրանական Ղեշմ կղզում, պայթյուններ են եղել Բենդեր Աբասում, Չաբահարում, Բուշերում և այլ քաղաքներում: Հարձակման է ենթարկվել իրանական Կանակ (Քոնարաք) քաղաքը:
Իրանական Press TV-ն հայտնել է, որ Իրանի բանակն իր հերթին հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան թիրախներին. կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցվել Քուվեյթում ամերիկյան ռազմական կապի համակարգերին, վառելիքի պահեստներին, Patriot ՀՕՊ համակարգին, դիսպետչերական աշտարակին, զինամթերքի պահեստին:
Նշվում է, որ հարձակման է ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմաբազան․ հարվածը հասցվել է մի քանի զինապահեստների, արբանյակային կապի կենտրոնին և այն շենքին, որտեղ բնակվում էին ամերիկյան զինվորականները։
Լրատվամիջոցները հաղորդում են նաև, որ ԱՄԷ-ի (Արաբական Միացյալ Էմիրություններ) երկու լցանավ է Հորմուզի նեղուցում ենթարկվել Իրանի զինված ուժերի հարձակման․ զոհվել է անձնակազմի 1 անդամ (Հնդկաստանի քաղաքացի), ևս 8–ը վիրավորվել են: ԱՄԷ–ի պաշտպանության նախարարությունը դա անվանել է լկտի հարձակում։
Գիշերային հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապել է հայտարարել, որ ԱՄՆ-ն ջախջախել է իրանական բանակը, ոչնչացվել են «նեղուցի՝ Հորմուզի նեղուցի հետ կապված որևէ բան անելու բոլոր հնարավորությունները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։