https://arm.sputniknews.ru/20260714/meghadranqy-chem-yndunum-bakvo-sahakjany-elujt-e-unecel-baqvi-dataranum-104621907.html
Մեղադրանքը չեմ ընդունում. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Բաքվի դատարանում
Մեղադրանքը չեմ ընդունում. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Բաքվի դատարանում
Sputnik Արմենիա
Բաքվի առաջին ատյանի դատարանը Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T19:53+0400
2026-07-14T19:53+0400
2026-07-14T19:53+0400
արցախ
բակո սահակյան
դատարան
բաքու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104619602_0:49:945:581_1920x0_80_0_0_27d5f5246cfede4657b66c379b0cdee3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Սահակյանը ներկայացրել է իր փաստարկները և խնդրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Դավիթ Մանուկյանն փաստարկներ է ներկայացրել ի պաշտպանություն իրեն։Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0e/104619602_53:0:893:630_1920x0_80_0_0_cc1617a8094f7e59b12adf01259de9d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, բակո սահակյան, դատարան, բաքու
արցախ, բակո սահակյան, դատարան, բաքու
Մեղադրանքը չեմ ընդունում. Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Բաքվի դատարանում
Բաքվի առաջին ատյանի դատարանը Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվի վերաքննիչ դատարանում հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սահակյանը ներկայացրել է իր փաստարկները և խնդրել բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այնուհետև ելույթ են ունեցել պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները: Նրանք դատարանին խնդրել են Մանուկյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ։ Դավիթ Մանուկյանն փաստարկներ է ներկայացրել ի պաշտպանություն իրեն։
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: