https://arm.sputniknews.ru/20260714/hvormuzi-neghucum-gtnvvogh-mi-qani-naver-hardzakman-en-entarkvel-zlm-104587367.html
Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի նավեր հարձակման են ենթարկվել. ԶԼՄ
Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի նավեր հարձակման են ենթարկվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանն է եղել ու կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։ 14.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-14T00:09+0400
2026-07-14T00:09+0400
2026-07-14T00:13+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_0:85:1572:969_1920x0_80_0_0_765449c6af7c0df527a49189280b08b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել մի քանի նավեր։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը:Գործակալությունը չի հստակեցրել, թե ով է հարձակվել, սակայն իրանական կողմը «օրինախախտ» բառն օգտագործում է այն նավերի նկատմամբ, որոնք փորձում են նեղուցն անցնել առանց Իրանի իշխանությունների հետ համաձայնեցնելու:Ավելի վաղ Իրանի դեմ ծովային նոր շրջափակման մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ մյուս երկրները կկարողանան ազատորեն օգտվել Հորմուզի նեղուցից։ Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար 20 տոկոս վճար գանձել նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էկ հայտարարել էր, որ Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_117f3e75bd1c99404cc657ec45ddd1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ
Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի նավեր հարձակման են ենթարկվել. ԶԼՄ
00:09 14.07.2026 (Թարմացված է: 00:13 14.07.2026) Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանն է եղել ու կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել մի քանի նավեր։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը:
«Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել մի քանի օրինախախտ նավեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը չի հստակեցրել, թե ով է հարձակվել, սակայն իրանական կողմը «օրինախախտ» բառն օգտագործում է այն նավերի նկատմամբ, որոնք փորձում են նեղուցն անցնել առանց Իրանի իշխանությունների հետ համաձայնեցնելու:
Ավելի վաղ Իրանի դեմ ծովային նոր շրջափակման մասին հայտարարել էր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ մյուս երկրները կկարողանան ազատորեն օգտվել Հորմուզի նեղուցից։ Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար 20 տոկոս վճար գանձել նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էկ
հայտարարել էր, որ Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։