https://arm.sputniknews.ru/20260713/irany-misht-eghel-e-ev-kmna-hvormuzi-neghuci-pahapany-araghchi-104584350.html
Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը. Արաղչի
Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը. Արաղչի
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-n մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը: 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T22:36+0400
2026-07-13T22:36+0400
2026-07-13T22:36+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
աբբաս արաղչի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_0:0:1200:676_1920x0_80_0_0_d9b398bca0adfd203d6ab391b4eae842.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0a/82879229_133:0:1200:800_1920x0_80_0_0_807413297be188ef51fe811b6bb6034d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, աբբաս արաղչի
Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը. Արաղչի
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-n մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր
հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա դիմաց ստանալ նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը:
«Միացյալ Նահանգների նախագահը բացարձակապես ճիշտ է։ Ով ապահովում է առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով, պետք է փոխհատուցում ստանա այդ ծառայության դիմաց: Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը և կմնա ընդմիշտ», - գրել է Արաղչին X սոցցանցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։