https://arm.sputniknews.ru/20260713/mahacel-e--juraji-darashrjani-ajgi-filmi-astgh-sem-nily-104546050.html
Մահացել է «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի աստղ Սեմ Նիլը
Մահացել է «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի աստղ Սեմ Նիլը
Sputnik Արմենիա
«Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի հավակնորդ, նորզելանդացի դերասան Սեմ Նիլը երեք տարի պայքարում էր քաղցկեղի դեմ: 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T11:52+0400
2026-07-13T11:52+0400
2026-07-13T12:13+0400
դերասան
մահ
կինո
սեմ նիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104541904_0:228:2829:1819_1920x0_80_0_0_e1a6077976e625223446494642503e00.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. 78 տարեկան հասակում մահացել է նորզելանդացի դերասան Սեմ Նիլը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter–ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը։Պարբերականի տվյալներով ՝ Նիլը մահացել է Սիդնեյում։Նշենք, որ նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Յուրայի դարաշրջանի այգի» շարքի ֆիլմերում հնէաբան Ալան Գրանտի դերի շնորհիվ:Մոսկվայի մարզում հայտնաբերվել է «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի դերասանի մարմինըՍեմ Նիլի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել էին 2023 թվականի մարտին, ինչից հետո նա քիմիաթերապիայի կուրս էր անցել։Սեմ Նիլը (իրական անունը` Նայջել Ջոն Դերմոթ Նիլ) ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 14–ին Հյուսիսային Իռլանդիայի Օմա քաղաքում։ 1955 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նոր Զելանդիա։Նիլը կինոյում իր կարիերան սկսել է 1970-ականներին։ Նրա առաջին նշանավոր գործերից են նորզելանդական «Քնած շները» (1977) ֆիլմը, ավստրալական «Իմ փայլուն կարիերան» (1979) դրաման, ինչպես նաև «Օմեն 3. Վերջին հակամարտությունը» (1981) ֆիլմերը։Դերասանին համաշխարհային ճանաչում է բերել դոկտոր Ալան Գրանտի դերը Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմում: Նույն թվականին նա մարմնավորել է Ալիստեր Ստյուարտին «Դաշնամուր» դրամայում։Մահացել է «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմից հայտնի դերասան Պաուլ Բուտկևիչը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0d/104541904_49:0:2778:2047_1920x0_80_0_0_4e5dd3ada5aa1630ac1b4706422297c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դերասան, մահ, կինո, սեմ նիլ
դերասան, մահ, կինո, սեմ նիլ
Մահացել է «Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի աստղ Սեմ Նիլը
11:52 13.07.2026 (Թարմացված է: 12:13 13.07.2026) «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի հավակնորդ, նորզելանդացի դերասան Սեմ Նիլը երեք տարի պայքարում էր քաղցկեղի դեմ:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. 78 տարեկան հասակում մահացել է նորզելանդացի դերասան Սեմ Նիլը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter–ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը։
Պարբերականի տվյալներով ՝ Նիլը մահացել է Սիդնեյում։
Նշենք, որ նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Յուրայի դարաշրջանի այգի» շարքի ֆիլմերում հնէաբան Ալան Գրանտի դերի շնորհիվ:
Սեմ Նիլի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել էին 2023 թվականի մարտին, ինչից հետո նա քիմիաթերապիայի կուրս էր անցել։
Սեմ Նիլը (իրական անունը` Նայջել Ջոն Դերմոթ Նիլ) ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 14–ին Հյուսիսային Իռլանդիայի Օմա քաղաքում։ 1955 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նոր Զելանդիա։
Նիլը կինոյում իր կարիերան սկսել է 1970-ականներին։ Նրա առաջին նշանավոր գործերից են նորզելանդական «Քնած շները» (1977) ֆիլմը, ավստրալական «Իմ փայլուն կարիերան» (1979) դրաման, ինչպես նաև «Օմեն 3. Վերջին հակամարտությունը» (1981) ֆիլմերը։
Դերասանին համաշխարհային ճանաչում է բերել դոկտոր Ալան Գրանտի դերը Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմում: Նույն թվականին նա մարմնավորել է Ալիստեր Ստյուարտին «Դաշնամուր» դրամայում։