00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:51
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Թրամփը կրկին հայտնել է ծովային շրջափակման մասին, Իրանի ԶՈւ-ն պատասխանել է

© AP Photo / Mark SchiefelbeinԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2026
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար ստանալ վճարների 20 տոկոսը:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն կրկին ծովային շրջափակման է ենթարկել Իրանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` միաժամանակ նշելով, որ մյուս երկրները կկարողանան ազատ օգտվել Հորմուզի նեղուցից։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստանալ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար գանձվող վճարների 20 տոկոսը՝ նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:
«ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան», սակայն 20% փոխհատուցում կստանա բոլոր տեղափոխված բեռների համար՝ որպես աշխարհի այս խիստ անկայուն տարածաշրջանի անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցում», - գրել է Սպիտակ տան ղեկավարը «Truth Social» սոցիալական ցանցում:
Իրանի զինուժն իր հերթին հայտարարել է, որ թույլ չեն տա` ԱՄՆ-ն միջամտի Հորմուզի նեղուցի կառավարմանը։
Ինչպես հաղորդում է «Sky News»-ը, Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն կարձագանքի նավագնացության անվտանգության ցանկացած խախտման կամ սպառնալիքի, եթե դրանք իրականացվեն սահմանված երթուղիներից դուրս և առանց իրանական իշխանությունների թույլտվության:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցություն կամ լոգիստիկ աջակցության ցուցաբերում Իրանը կդիտարկի որպես իր դեմ պատերազմի ակտ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ–ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը
Լրահոս
0