https://arm.sputniknews.ru/20260710/stambuli-hajkakan-gerezmanatany-dambaranner-vnasats-andzy-kalanavvorvel-e--104464207.html
Ստամբուլի հայկական գերեզմանատանը դամբարաններ վնասած անձը կալանավորվել է
Ստամբուլի հայկական գերեզմանատանը դամբարաններ վնասած անձը կալանավորվել է
Sputnik Արմենիա
Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ... 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T15:57+0400
2026-07-10T15:57+0400
2026-07-10T16:01+0400
ստամբուլ
գերեզման
թուրքիա
հայ
վանդալիզմ
դամբարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33979150_0:279:3053:1996_1920x0_80_0_0_ead5f1a8b0cd570251b9c48be46c6142.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։Ավելի վաղ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ Դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։«Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել հուլիսի 9-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:Ադրբեջանցիները Այգեստանում ոչնչացրել են հուշարձան ու Արցախյան ազատամարտի զոհերի խաչքարՍկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։ Սկյուտարում 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն էր։Հավելենք, որ այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։
ստամբուլ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/05/33979150_76:0:2807:2048_1920x0_80_0_0_10d63d8f0491c84422a4cbf62bf44c78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստամբուլ, գերեզման, թուրքիա, հայ, վանդալիզմ, դամբարան
ստամբուլ, գերեզման, թուրքիա, հայ, վանդալիզմ, դամբարան
Ստամբուլի հայկական գերեզմանատանը դամբարաններ վնասած անձը կալանավորվել է
15:57 10.07.2026 (Թարմացված է: 16:01 10.07.2026) Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմի հեղինակը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։
Ավելի վաղ
Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք և վնաս հասցրել վեց դամբարանի և աղբյուրի։ Դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։
«Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել հուլիսի 9-ին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այս պահին ընթանում են աշխատանքներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։ Սկյուտարում 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն էր։
Հավելենք, որ այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։