https://arm.sputniknews.ru/20260709/vandalizmi-depq-skjutari-hajkakan-ekeghecu-gerezmanatany-dambaranner-en-vnasel-104424716.html
Վանդալիզմի դեպք Սկյուտարի հայկական եկեղեցու գերեզմանատանը․ դամբարաններ են վնասել
Վանդալիզմի դեպք Սկյուտարի հայկական եկեղեցու գերեզմանատանը․ դամբարաններ են վնասել
Sputnik Արմենիա
Այդտեղ են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ... 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T17:03+0400
2026-07-09T17:03+0400
2026-07-09T17:04+0400
ստամբուլ
եկեղեցի
գերեզման
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104424430_0:112:1081:720_1920x0_80_0_0_c4b522a7e6c0303f9e874c972eb54382.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Վանդալիզմի դեպք է գրանցվել Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը։ Այդ մասին հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։Հուլիսի 7-8-ի գիշերն անհայտ անձը ներխուժել է գերեզմանատան տարածք և վնասել է վեց դամբարան, ինչպես նաև տարածքում գտնվող աղբյուրը։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։ Սկյուտարում 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն էր։Հավելենք, որ այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104424430_1:0:961:720_1920x0_80_0_0_37db1b7be685e28c7a76d969d9e7e765.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստամբուլ, եկեղեցի, գերեզման
ստամբուլ, եկեղեցի, գերեզման
Վանդալիզմի դեպք Սկյուտարի հայկական եկեղեցու գերեզմանատանը․ դամբարաններ են վնասել
17:03 09.07.2026 (Թարմացված է: 17:04 09.07.2026) Այդտեղ են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Վանդալիզմի դեպք է գրանցվել Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը։ Այդ մասին հայտնում է
Պոլսո հայոց պատրիարքարանը։
Հուլիսի 7-8-ի գիշերն անհայտ անձը ներխուժել է գերեզմանատան տարածք և վնասել է վեց դամբարան, ինչպես նաև տարածքում գտնվող աղբյուրը։
«Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար»,- հայտնում են պատրիարքարանից։
Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է։ Այն հայտնի է որպես հայության ավանդական և պատմական թաղամասերից մեկը, որտեղ 20-րդ դարասկզբին շուրջ 50 հազար հայեր են ապրել։ Սկյուտարում 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը հայ աշխարհիկ առաջին ճեմարանն էր։
Հավելենք, որ այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ մեծանուն գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը։