https://arm.sputniknews.ru/20260710/mrcujt-e-hajtararvel-ngn-n-khndraharujc-meqenaneri-vra-parvosikner-teghadrelu-masin-104435247.html
Մրցույթ է հայտարարվել․ ՆԳՆ-ն՝ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու մասին
Մրցույթ է հայտարարվել․ ՆԳՆ-ն՝ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու մասին
Sputnik Արմենիա
Նախարարությունը դեռ անցյալ տարի «Geely Galaxy E8» մեքենաների խմբաքանակ էր գնել, սակայն առկայծող փարոսիկների տեղադրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T08:56+0400
2026-07-10T08:56+0400
2026-07-10T08:56+0400
հայաստան
էլեկտրամոբիլ
ներքին գործերի նախարարություն (նգն)
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97994233_0:244:1601:1144_1920x0_80_0_0_14a6babcb5602946b6989cd54edc5270.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մրցույթ է հայտարարել պանորամային տանիքներով «Geely Galaxy E8» մեքենաների վրա առկայծող փարոսիկների տեղադրման համար։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գերատեսչությունից։Նախարարությունից չհստակեցրին, թե կոնկրետ քանի մեքենայի վրա պետք փարոսիկներ տեղադրվեն։Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ՀՀ ՆԳՆ-ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա հնարավոր չէ առկայծող փարոսիկներ տեղադրել պանորամային տանիքի պատճառով. ապակե մակերեսի վրա առկայծող փարոսիկները ավանդական մեթոդներով ամրացնելն անհնար է, ինչը լրացուցիչ տեխնիկական լուծումներ գտնելու անհրաժեշտություն է առաջացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97994233_0:0:1601:1200_1920x0_80_0_0_3ff79f0510b14a2336a3d788a8daf65f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրամոբիլ, ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոմեքենա
հայաստան, էլեկտրամոբիլ, ներքին գործերի նախարարություն (նգն), ավտոմեքենա
Մրցույթ է հայտարարվել․ ՆԳՆ-ն՝ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու մասին
Նախարարությունը դեռ անցյալ տարի «Geely Galaxy E8» մեքենաների խմբաքանակ էր գնել, սակայն առկայծող փարոսիկների տեղադրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը մրցույթ է հայտարարել պանորամային տանիքներով «Geely Galaxy E8» մեքենաների վրա առկայծող փարոսիկների տեղադրման համար։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գերատեսչությունից։
«Մրցույթն ընթացքի մեջ է, այս պահին հայտերի գնահատում է իրականացվում»,- նշեցին ՆԳՆ-ից։
Նախարարությունից չհստակեցրին, թե կոնկրետ քանի մեքենայի վրա պետք փարոսիկներ տեղադրվեն։
Ավելի վաղ
Sputnik Արմենիան գրել էր, որ ՀՀ ՆԳՆ-ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա հնարավոր չէ առկայծող փարոսիկներ տեղադրել պանորամային տանիքի պատճառով. ապակե մակերեսի վրա առկայծող փարոսիկները ավանդական մեթոդներով ամրացնելն անհնար է, ինչը լրացուցիչ տեխնիկական լուծումներ գտնելու անհրաժեշտություն է առաջացրել։