https://arm.sputniknews.ru/20260123/ngnn-elektramvobilner-e-gnel-vorvonc-vra-arkajtsvogh-parvosikner-chi-karvoghanum-teghadrel-98019291.html
ՆԳՆ–ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա առկայծող փարոսիկներ չի կարողանում տեղադրել
ՆԳՆ–ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա առկայծող փարոսիկներ չի կարողանում տեղադրել
Sputnik Արմենիա
Ձեռք բերված 40 հազար դոլարանոց էլեկտրական մեքենաները հիմնականում նախատեսված են ոստիկանության նորաստեղծ գվարդիայի համար։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T08:55+0400
2026-01-23T08:55+0400
2026-01-23T11:49+0400
ոստիկանության ազգային գվարդիա
նիկոլ փաշինյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
էլեկտրամոբիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97995569_0:185:1601:1085_1920x0_80_0_0_62cd22cf5ca2ccdc8708103f511986b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը 57 էլեկտրամոբիլ է գնել, որոնց վրա, Sputnik Արմենիայի տեղեկություններով, հնարավոր չէ առկայծող փարոսիկներ տեղադրել պանորամային տանիքի պատճառով։Պայմանագրում նշված է, որ մեքենաների առաջին խմբաքանակը պետք է մատակարարվեր մինչև 2025 թվականի դեկտեմբեր։Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ներքին գործերի նախարարության և հատկապես ոստիկանության գվարդիայի համար գնված էլեկտրամոբիլների պանորամային տանիքները լուրջ խնդիր են ստեղծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցում։Պատվիրատուների համար անակնկալ ձևով պարզվել է, որ ապակե մակերեսի վրա առկայծող փարոսիկները ավանդական մեթոդներով ամրացնելն անհնար է։ Ներքին գործերի նախարարությունը մեկ ամսից ավելի է, ինչ փորձում է լուծում գտնել։Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ներքին գործերի նախարարություն՝ հասկանալու համար1) Ինչով է պայմանավորված այդ մակնիշի մնքենաների ընտրությունը: 2) Արդյոք այդ մեքենաները միայն ոստիկանության գվարդիան է օգտագործում: 3) Ինչպես է ՆԳՆ-ն պատրաստվում լուծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցը:Նախարարություից Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգով` մրցութային կարգով։Տրանսպորտային միջոցները սպասարկում են ոչ միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիային, այլ նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն (ՀՈԳՎ) ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը (ՔՈԳՎ) ։Նշենք, որ Geely Auto International-ի LinkedIn–ի էջում 2025 թվականի նոյեմբերի 1-ին արված գրառման մեջ նշվում է, որ «վաթսուն Geely E8 էլեկտրական մեքենաներ պաշտոնապես միացել են Հայաստանի ոստիկանության ավտոպարկին»։ Ոստիկանության գվարդիան չի հեռացվելու պաշտպանական ֆունկցիայից․ նախարարը՝ պատգամավորինGeely-ի հայկական ներկայացուցչությունը նույնպես հաստատեց, որ պայմանագրով նախատեսված բոլոր մեքենաները վաղուց մատակարարվել են (ինչպես գրել ենք, դա պետք է տեղի ունենար նախորդ տարվա դեկտեմբերին):Նշենք, որ ոստիկանության գվարդիայի ստեղծման և գործարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ներկայացվել են նաև մի քանի նոր մեքենաներ՝ առանց առկայծող փարոսիկների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97995569_0:0:1601:1200_1920x0_80_0_0_305fda2ace105c1799ab08b23380d052.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկանության ազգային գվարդիա, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն), էլեկտրամոբիլ
ոստիկանության ազգային գվարդիա, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն), էլեկտրամոբիլ
ՆԳՆ–ն էլեկտրամոբիլներ է գնել, որոնց վրա առկայծող փարոսիկներ չի կարողանում տեղադրել
08:55 23.01.2026 (Թարմացված է: 11:49 23.01.2026) Ձեռք բերված 40 հազար դոլարանոց էլեկտրական մեքենաները հիմնականում նախատեսված են ոստիկանության նորաստեղծ գվարդիայի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը 57 էլեկտրամոբիլ է գնել, որոնց վրա,
Sputnik Արմենիայի տեղեկություններով, հնարավոր չէ առկայծող փարոսիկներ տեղադրել պանորամային տանիքի պատճառով։
ՆԳՆ–ն 2025 թվականի ամռանը «Մուրան» ընկերության հետ կնքել է 57 Geely Galaxy E8 էլեկտրական մեքենաների գնման պայմանագիր։ Յուրաքանչյուր մեքենայի արժեքը կազմել է 15 մլն 250 հազար դրամ, ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 869,250,000 դրամ (2,3 միլիոն դոլար)։
Պայմանագրում նշված է, որ մեքենաների առաջին խմբաքանակը պետք է մատակարարվեր մինչև 2025 թվականի դեկտեմբեր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ներքին գործերի նախարարության և հատկապես ոստիկանության գվարդիայի համար գնված էլեկտրամոբիլների պանորամային տանիքները լուրջ խնդիր են ստեղծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցում։
Պատվիրատուների համար անակնկալ ձևով պարզվել է, որ ապակե մակերեսի վրա առկայծող փարոսիկները ավանդական մեթոդներով ամրացնելն անհնար է։ Ներքին գործերի նախարարությունը մեկ ամսից ավելի է, ինչ փորձում է լուծում գտնել։
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ներքին գործերի նախարարություն՝ հասկանալու համար
1) Ինչով է պայմանավորված այդ մակնիշի մնքենաների ընտրությունը: 2) Արդյոք այդ մեքենաները միայն ոստիկանության գվարդիան է օգտագործում: 3) Ինչպես է ՆԳՆ-ն պատրաստվում լուծել առկայծող փարոսիկների տեղադրման հարցը:
Նախարարություից
Sputnik Արմենիային տեղեկացրել են, որ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային աճուրդի գնման ընթացակարգով` մրցութային կարգով։
Տրանսպորտային միջոցները սպասարկում են ոչ միայն ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիային, այլ նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությանն (ՀՈԳՎ) ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը (ՔՈԳՎ) ։
«Նշված ոչ բոլոր մեքենաներն են ունենալու առկայծող փարոսիկներ, իսկ Geely Galaxy E8 էլեկտրական այն մեքենաների ձեռքբերման գործընթացը, որոնց համար նախատեսված են փարոսիկներ, ընթացքի մեջ է»,–ասվում է պատասխանում։
Նշենք, որ Geely Auto International-ի LinkedIn–ի էջում 2025 թվականի նոյեմբերի 1-ին արված գրառման մեջ նշվում է, որ «վաթսուն Geely E8 էլեկտրական մեքենաներ պաշտոնապես միացել են Հայաստանի ոստիկանության ավտոպարկին»։
Geely-ի հայկական ներկայացուցչությունը նույնպես հաստատեց, որ պայմանագրով նախատեսված բոլոր մեքենաները վաղուց մատակարարվել են (ինչպես գրել ենք, դա պետք է տեղի ունենար նախորդ տարվա դեկտեմբերին):
Նշենք, որ ոստիկանության գվարդիայի ստեղծման և գործարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 1–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Ներկայացվել են նաև մի քանի նոր մեքենաներ՝ առանց առկայծող փարոսիկների։