https://arm.sputniknews.ru/20260710/erbeq-chi-karvogh-vorvoshum-kajacnel-khvosrvov-harutjunjany-azhum-ynddimutjan-masin-104458883.html
ԱԺ–ում ընդդիմությունը կարո՞ղ է ազդել հիմնական որոշումների վրա. նախկին վարչապետի կարծիքը
ԱԺ–ում ընդդիմությունը կարո՞ղ է ազդել հիմնական որոշումների վրա. նախկին վարչապետի կարծիքը
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքական գործչի` վերջին 5 տարվա ընթացքում ընդդիմությունն ակտիվ է եղել և նույնիսկ տեղ-տեղ ագրեսիվ, սակայն նրանց չի հաջողվել լուծել ոչ մի խնդիր։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T14:39+0400
2026-07-10T14:39+0400
2026-07-10T14:43+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
խոսրով հարությունյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104453098_0:84:1600:984_1920x0_80_0_0_8d9c62f8adbfacb44a3a1d2ffad53481.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանում ընդդիմությունը կկարողանա օգտագործել գլխավոր քաղաքական ամբիոնը հասարակական կարծիք ձևավորելու համար, բայց դա չի օգնի անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության ապագա աշխատանքին։ Ըստ քաղաքական գործչի` օրենսդիրի և գործադիրի ջրբաժանը չի անցնում կառավարության և խորհրդարանի միջև, այլ անցնում է ԱԺ մեծամասնության և փոքրամասնության միջև։Նրա խոսքով` մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է ընդդիմությունը հարց բարձրացնի, թե որոնք են այն գործիքները, որոնցով օրենսդրորեն պետք է օժտված լինի ԱԺ–ում ներկայացված ընդդիմությունը։Հարությունյանը նշեց` խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ընդդիմությանը տրամադրել ազդեցության լրացուցիչ ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Օրինակ` ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104453098_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d07f27e6640b942eeebe928d758a152f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), խոսրով հարությունյան
հայաստան, աժ (ազգային ժողով), խոսրով հարությունյան
ԱԺ–ում ընդդիմությունը կարո՞ղ է ազդել հիմնական որոշումների վրա. նախկին վարչապետի կարծիքը
14:39 10.07.2026 (Թարմացված է: 14:43 10.07.2026) Ըստ քաղաքական գործչի` վերջին 5 տարվա ընթացքում ընդդիմությունն ակտիվ է եղել և նույնիսկ տեղ-տեղ ագրեսիվ, սակայն նրանց չի հաջողվել լուծել ոչ մի խնդիր։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ 9-րդ գումարման նստաշրջանում ընդդիմությունը կկարողանա օգտագործել գլխավոր քաղաքական ամբիոնը հասարակական կարծիք ձևավորելու համար, բայց դա չի օգնի անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով խորհրդարանում ընդդիմության ապագա աշխատանքին։
«Նախորդ 5 տարում ընդդիմությունը շատ ակտիվ է եղել, նույնիսկ երբեմն ագրեսիվ, բայց որևէ խնդիր չհաջողվեց լուծել։ Հիմա էլ օրենքների նախագծեր են բերելու ԱԺ, ընդդիմությունը աղմուկ–աղաղակ անի, դեմ խոսի դրանց վերաբերյալ, ապա դնեն քվեարկության, և նախագիծը մեծամասնությամբ անցնի։ Ընդդիմությունը երբեք չի կարող ինքը որոշում կայացնել, դա բացառված է։ Ընդդիմության ազդեցությունը պետք է այնպիսին լինի, որ քաղաքական մեծամասնությունը նրա դիրքորոշման հետ հաշվի նստի»,– ասաց Հարությունյանը։
Ըստ քաղաքական գործչի` օրենսդիրի և գործադիրի ջրբաժանը չի անցնում կառավարության և խորհրդարանի միջև, այլ անցնում է ԱԺ մեծամասնության և փոքրամասնության միջև։
Նրա խոսքով` մանդատները վերցնելուն զուգահեռ պետք է ընդդիմությունը հարց բարձրացնի, թե որոնք են այն գործիքները, որոնցով օրենսդրորեն պետք է օժտված լինի ԱԺ–ում ներկայացված ընդդիմությունը։
Հարությունյանը նշեց` խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ընդդիմությանը տրամադրել ազդեցության լրացուցիչ ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Օրինակ` ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։