https://arm.sputniknews.ru/20260710/ephn-chi-erkaracrel-ashkhatanqajin-pajmanagrery-alen-ghevvondjani-ev-khachik-galstjani-het-104483882.html
ԵՊՀ–ն չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ
ԵՊՀ–ն չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Նարեկ Գալստյանն իր զորակցությունն է հայտնել Ղևոնդյանին և Գալստյանին և հույս հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է։ 10.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-10T22:36+0400
2026-07-10T22:36+0400
2026-07-10T22:36+0400
դասախոս
երևանի պետական համալսարան (եպհ)
խաչիկ գալստյան
ալեն ղևոնդյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180074_0:84:1601:984_1920x0_80_0_0_c0cd519cb0c8157d38900ed1c9cd4397.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Երևանի պետական համալսարանը չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ևս երկու դասախոսի՝ ք․գ․թ․, դոցենտ Ալեն Ղևոնդյանի և ք․գ․դ․, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է քաղաքագետ Նարեկ Գալստյանը։Նա իր զորակցությունն է հայտնել Ղևոնդյանին և Գալստյանին և հույս հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է։Հիշեցնենք՝ հուլիսի 8–ին էլ հայտնի դարձավ, որ իրավաբան Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 1-ից այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվեց 2025 թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, ապա կալանավորվեց: 2026-ի փետվարին Գալստյանի խափանման միջոցը փոխվեց՝ տնային կալանք։ Այն երկարաձվեց ապրիլին 3 ամսով։Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ ձերբակալվեց այս տարվա հունիսի 12–ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180074_88:0:1511:1067_1920x0_80_0_0_3a59556af30149866947995a560e948f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դասախոս, երևանի պետական համալսարան (եպհ), խաչիկ գալստյան, ալեն ղևոնդյան
դասախոս, երևանի պետական համալսարան (եպհ), խաչիկ գալստյան, ալեն ղևոնդյան
ԵՊՀ–ն չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը Ալեն Ղևոնդյանի և Խաչիկ Գալստյանի հետ
Քաղաքագետ Նարեկ Գալստյանն իր զորակցությունն է հայտնել Ղևոնդյանին և Գալստյանին և հույս հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik․ Երևանի պետական համալսարանը չի երկարացրել աշխատանքային պայմանագրերը միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ևս երկու դասախոսի՝ ք․գ․թ․, դոցենտ Ալեն Ղևոնդյանի և ք․գ․դ․, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է քաղաքագետ
Նարեկ Գալստյանը։
«Խաչիկի նկատմամբ 6 ամսից ավել շարունակվում, իսկ Ալենի նկատմամբ՝ մի ամիս ընթանում են դատական գործեր։ Սա էլ անսպասելի չէր, բայց, միևնույնն է, անակնկալ էր ու ցավոտ։ 20 տարուց ավել այս մարդիկ եղել են մեր ֆակուլտետի դրոշակակիրները՝ վայելելով գործընկերների հարգանքը և ուսանողների սերը։ Իսկապես վաստակել են»,–գրել է Գալստյանը։
Նա իր զորակցությունն է հայտնել Ղևոնդյանին և Գալստյանին և հույս հայտնել, որ արդարությունը վերականգնվելու է։
Հիշեցնենք՝ հուլիսի 8–ին էլ հայտնի դարձավ, որ իրավաբան
Ռուբեն Մելիքյանը սեպտեմբերի 1-ից այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։
«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը ձերբակալվեց 2025 թվականի դեկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը, ապա կալանավորվեց: 2026-ի փետվարին Գալստյանի խափանման միջոցը փոխվեց՝ տնային կալանք։ Այն երկարաձվեց ապրիլին 3 ամսով։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ ձերբակալվեց այս տարվա հունիսի 12–ին։ Ավելի ուշ նրա նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվեց մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը։