https://arm.sputniknews.ru/20260708/ruben-meliqjanin-23-tari-dasakhvoseluc-hetvo-heracrel-en-ephic-104371216.html
Ռուբեն Մելիքյանին 23 տարի դասախոսելուց հետո հեռացրել են ԵՊՀ–ից
Ռուբեն Մելիքյանին 23 տարի դասախոսելուց հետո հեռացրել են ԵՊՀ–ից
Sputnik Արմենիա
Մելիքյանը ԵՊՀ ղեկավարության որոշումը կամայականության և ապօրինության դրսևորում է որակել։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T17:10+0400
2026-07-08T17:10+0400
2026-07-08T17:13+0400
ռուբեն մելիքյան
երևանի պետական համալսարան (եպհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930491_0:4:1600:904_1920x0_80_0_0_e1027b8a39e706f28f81ca9c014630a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է Երևանի պետական համալսարանից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել է ինքը՝ Մելիքյանը` հայտնելով, որ ծանուցում է ստացել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից։ Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից ինքն այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։Իրավապաշտպանը ԵՊՀ ղեկավարության որոշումը կամայականության և ապօրինության դրսևորում է որակել` այն կապելով, իր բնորոշմամբ, գիտակրթական համակարգում իրականացվող «վեթինգի» հետ։«Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտակրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը»,– նշել է Մելիքյանը։Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ շարունակելու է իր կրթական և գիտական գործունեությունը։ Մոտ օրերին, ըստ նրա, կհայտարարվի «Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքի» վերաբերյալ շուրջ վեց տարվա աշխատանքի արդյունքում պատրաստված մենագրության շնորհանդեսի օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97930491_62:0:1485:1067_1920x0_80_0_0_39866894d847cdecd9d90a86eef99667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն մելիքյան, երևանի պետական համալսարան (եպհ)
ռուբեն մելիքյան, երևանի պետական համալսարան (եպհ)
Ռուբեն Մելիքյանին 23 տարի դասախոսելուց հետո հեռացրել են ԵՊՀ–ից
17:10 08.07.2026 (Թարմացված է: 17:13 08.07.2026) Մելիքյանը ԵՊՀ ղեկավարության որոշումը կամայականության և ապօրինության դրսևորում է որակել։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Իրավաբան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է Երևանի պետական համալսարանից։ Այս մասին
ֆեյսբուքյան գրառում է կատարել է ինքը՝ Մելիքյանը` հայտնելով, որ ծանուցում է ստացել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից։
Նրա խոսքով` սեպտեմբերի 1-ից ինքն այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։
«Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։ Հակառակ մեծ զբաղվածությանս` համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բացճակատ»,– գրել է նա։
Իրավապաշտպանը ԵՊՀ ղեկավարության որոշումը կամայականության և ապօրինության դրսևորում է որակել` այն կապելով, իր բնորոշմամբ, գիտակրթական համակարգում իրականացվող «վեթինգի» հետ։
«Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտակրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը»,– նշել է Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ շարունակելու է իր կրթական և գիտական գործունեությունը։ Մոտ օրերին, ըստ նրա, կհայտարարվի «Մխիթար Գոշի Հայոց դատաստանագրքի» վերաբերյալ շուրջ վեց տարվա աշխատանքի արդյունքում պատրաստված մենագրության շնորհանդեսի օրը։