ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանա կլին են գործնական քայլեր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին կրկին խոսել է TRIP-ի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Փաշինյան արձագանքեց` ասելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։Նշենք, որ երեկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ նշել էր՝ պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա Հայաստանին իրականացնել ապաշրջափակման ծրագիրը, սակայն միաժամանակ կառավարվեն ԱՄՆ-ի ներկայության դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները։Հայաստանի վարչապետը վստահ է, որ «Թրամփի ուղի» նախագիծը շահեկան է լինելու նաև հարևան Իրանին։«Այս ծրագրի շրջանակում չէ, բայց այս գործընթացում Պարսից ծոցի և Սև ծովի երկաթուղին է բացվելու։ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդյայնվելու են։ ԻԻՀ առևտրատնեսական հարաբերություններրի հնարավորություններն էապես ընդլայնվելու են։ Այսինքն` այս դետելաները հաշվի առնելուց TRIP նախագծի իրականացումը ուղղակիորեն բխում է ԻԻՀ շահերից»,– շեշտեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` TRIP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է Իրանի շահերից։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանա կլին են գործնական քայլեր։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աերիկյան կողմն էլ է դա ուզում։ Հիմա մնում է, որ ընթացակարգերը նորմալ ապահովենք, և հույս ունենք, որ աշնանը գետնի վրա առաջին աշխատանքները կիրականացվեն»,– ասաց Փաշինյանը։
Դիտարկմանը, որ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին կրկին խոսել է TRIP-ի իրագործման դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերի մասին, Փաշինյան արձագանքեց` ասելով, թե պետք է հստակ ձևակերպել մտահոգությունը։
Նշենք, որ երեկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ նշել էր՝ պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա Հայաստանին իրականացնել ապաշրջափակման ծրագիրը, սակայն միաժամանակ կառավարվեն ԱՄՆ-ի ներկայության դեպքում Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքները։
«Պետք է ձևակերպել մտահագությունը ինչի մեջ է, համոզված ենք, որ բոլոր մտահագությունները կփարատենք։ Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր բոլոր գործընկերների` ԻԻՀ–ի, ՌԴ–ի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ–ի, Կենտրոնական Ասիայի երկների հետ։ Մենք հասկանում ենք, որ այս նախագիծը գլոբալ է և գնալով արժեքը մեծանում է»,– շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը վստահ է, որ «Թրամփի ուղի» նախագիծը շահեկան է լինելու նաև հարևան Իրանին։
«Այս ծրագրի շրջանակում չէ, բայց այս գործընթացում Պարսից ծոցի և Սև ծովի երկաթուղին է բացվելու։ Հայաստանի և Իրանի միջև առևտրատնեսական հարաբերությունների հնարավորություններն էականորեն ընդյայնվելու են։ ԻԻՀ առևտրատնեսական հարաբերություններրի հնարավորություններն էապես ընդլայնվելու են։ Այսինքն` այս դետելաները հաշվի առնելուց TRIP նախագծի իրականացումը ուղղակիորեն բխում է ԻԻՀ շահերից»,– շեշտեց Փաշինյանը։
Թրամփի ուղի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացածհամատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկճանապարհստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ինհայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ինհրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։