00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:32
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սպանեցին Խամենեիին, բայց պարտվեցին. ինչպես էին Թեհրանում հրաժեշտ տալիս զոհված առաջնորդին

© SputnikԹեհրան
Թեհրան - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Բաժանորդագրվել
Սգո երթերը, որոնք տևեցին 7 օր, ցույց տվեցին մի կարևոր բան՝ իրանցիները չեն ուզում լսել Թրամփի անվերջանալի սպառնալիքները։
Իրանի զոհված առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում յուրօրինակ անհնազանդության մանիֆեստ դարձավ։ Անհնազանդություն ԱՄՆ-ի և Իսրայելի պարտադրած խաղի կանոններին։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Թեհրան ժամանեց հուլիսի 3-ին։ Նույն երեկոյան մենք ներկա գտնվեցինք իրանցիների` արդեն ավանդական դարձած ակցիային։ Պատերազմի սկսվելուց և Խամենեիի զոհվելուց հետո արդեն ավելի քան 100 օր է, ինչ երկրի տարբեր քաղաքներում ամեն երեկո հազարավոր քաղաքացիներ են հավաքվում՝ Արևմուտքի ճնշումների ֆոնին ղեկավարությանը համերաշխություն հայտնելու նպատակով։ Ցուցարարների հիմնական կարգախոսն ուղղված է քաղաքական և ռազմական ղեկավարությանը. «Դուք պահեք ճակատը, մենք՝ փողոցները»։ Իմաստն այն է, որ ներքին ապակառուցողական ուժերին ու խմբավորումներին թույլ չտան երկրի ներսում ապակայունացնել իրավիճակը։
© SputnikВторой день прощания с убитым верховным лидером Ирана Али Хаменеи (3 июля 2026). Тегеран
Второй день прощания с убитым верховным лидером Ирана Али Хаменеи (3 июля 2026). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Второй день прощания с убитым верховным лидером Ирана Али Хаменеи (3 июля 2026). Тегеран
Հաջորդ օրը սկսվեցին սգո միջոցառումները։ Խամենեիի և նրա ընտանիքի չորս անդամների մարմիններով դագաղները տեղադրվել էին Իմամ Խոմեյնիի անվան Մոսալա մզկիթի դիմաց։
© SputnikԽամենեիի և նրա ընտանիքի չորս անդամների մարմիններով դագաղները
Траурные мероприятия в Иране (5 июля 2026). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Խամենեիի և նրա ընտանիքի չորս անդամների մարմիններով դագաղները
Սակայն, ինչպես հետո պարզվեց, մեր մուտքն այնտեղ փակ էր՝ վաղ առավոտից հրապարակը հեղեղած մարդկանց հսկայական հոսքի պատճառով։ Թեև մեզ ուղեկցում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչները, և արգելափակված փողոցների մի մասը մենք կարողացանք հանգիստ անցնել, բայց մեզ մզկիթ հասցնելը խնդիր դարձավ նույնիսկ ամենակարող ԻՀՊԿ-ի համար։
© Sputnik

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում - Sputnik Արմենիա
1/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

© Sputnik

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում - Sputnik Արմենիա
2/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

© Sputnik

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում - Sputnik Արմենիա
3/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

© Sputnik

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում - Sputnik Արմենիա
4/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

© Sputnik

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում - Sputnik Արմենիա
5/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

1/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

2/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

3/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

4/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

5/5

Սգո և հիշատակի արարողություն Թեհրանում

Արդյունքում կանգ առանք փողոցներից մեկում, որտեղ նույնպես արարողություն էր ընթանում։ Թեհրանի հուլիսյան արևն անխնա այրում էր, և գրեթե 40 աստիճան շոգի հետևանքները ինչ-որ կերպ մեղմելու համար ամենուր մարդկանց սառը ջուր, շարբաթ և կտրատած ձմերուկ էին բաժանում։ Բացի այդ, յուրաքանչյուր 50-100 մետրը մեկ կանգնած էին հրշեջ մեքենաներ, որոնք վերևից ջուր էին ցողում մարդկանց վրա։ Բայց եթե ինչ-որ մեկը, այնուամենայնիվ, արևահարվեր, հերթապահում էին նաև շտապօգնության մեքենաները։ Ամբողջ ընթացքում երկնքում ուղղաթիռ էր պտտվում՝ դարձյալ անվտանգության նկատառումներով։
Սգո ակցիան ընթանում էր նաշիդների՝ պարսկերեն կամ արաբերեն մուսուլմանական աղոթք-երգերի ուղեկցությամբ։ Դանդաղ երգերը, միախառնվելով ռիթմիկ երաժշտությանը, մարդկանց ակամա հասցնում էին էքստազի վիճակի։
Իրանի հակառակորդները սիրում են պնդել, թե այնտեղ ամենուր մահվան պաշտամունք է սերմանվում։ Իրականում դա այլ բան է՝ չվախենալ մահից, և դրա մարմնավորումը դարձավ ԻԻՀ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Նրանք (ամերիկացիները. խմբ.) կարծում էին, թե մենք կհանձնվենք, բայց սխալվեցին։ Ո՛չ Թրամփը, ո՛չ Իսրայելը չեն կարող մեզնից խլել մեր հայրենիքը, մեր Իրանը։ Իրանը վեր է ամեն ինչից»,- մեզ հետ զրույցում ասաց Մուսթաֆա անունով մի տղամարդ։ Ես միտումնավոր չհարցրեցի, թե արդյոք նա լսել է ամերիկյան հանրահայտ «Ամերիկան՝ առաջին հերթին» հայեցակարգի մասին։
Ակցիայի վայրում երեք-չորս ժամ մնալուց հետո մենք վերադարձանք հյուրանոց՝ որոշելով, որ գիշերը մզկիթ հասնելն ավելի հեշտ կլինի։ Չսխալվեցինք։ Գիշերը մարդիկ ավելի քիչ էին, քան ցերեկը, բայց մզկիթին մեծ դժվարությամբ կարողացանք մոտենալ։ Տեսարանն այստեղ ավելի քան տպավորիչ էր՝ մարդկանց հսկայական բազմություն, որոնք միաձայն դիմում էին իրենց Աստծուն։ Մենք հյուրանոցի մեր սենյակներ վերադարձանք լուսաբացին մոտ՝ ցնցված մեր տեսածից։
© SputnikՍգո արարողություն Թեհրանում
Траурные мероприятия в Иране (5 июля 2026). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Սգո արարողություն Թեհրանում
«Հանուն սրա արժեր գալ այստեղ, ազնիվ խոսք։ Կյանքումս նման բան չէի տեսել»,- կրկնում էր գործընկերս, որն ամբողջ ընթացքում ձեռքից ցած չէր դնում լուսանկարչական տեսախցիկը և աշխատում էր որսալ յուրաքանչյուր ակնթարթ։
Հաջորդ օրը Խամենեիի մարմնով դագաղը դուրս բերեցին մզկիթից և սկսեցին տանել Թեհրանի փողոցներով։ Հարյուրհազարավոր իրանցիներ քայլում էին թափորով՝ ձգտելով հասնել դիակառքին և հարգանքի տուրք մատուցել առաջնորդին։ Լրագրության ոլորտում աշխատելու գրեթե 20 տարվա ընթացքում նման մասշտաբային երթ չէի տեսել։ Մարդիկ քայլում էին Իրանի դրոշներով ու կարմիր դրոշներով (որոնք վրեժխնդրության խորհրդանիշն են) և վանկարկում. «Մա՛հ Ամերիկային, մա՛հ Իսրայելին, մա՛հ պարտվողականներին»։ Վերջինը հատկապես ուշագրավ էր։ «Պարտվողականներ» կամ «հանձնվողներ» ասելով նկատի ունեին ԱՄՆ-ի հետ բանակցություններում ավելի մեղմ գծի կողմնակիցներին։ Նկատելի էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի 40-օրյա ագրեսիան է՛լ ավելի է ծայրահեղականացրել իրանական հանրությանը։ Ինչ-որ պահի մեր խումբը հայտնվեց հրմշտոցի մեջ։ Թեհրանի՝ մեր չափանիշներով բավականին լայն փողոցներում այդքան մեծ քանակությամբ մարդիկ պարզապես չէին տեղավորվում։ Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ առանց արտակարգ պատահարների։ Դրանով Թեհրանում ակցիաներն ավարտվեցին, առաջնորդի մարմնով դագաղը հաջորդ օրը պետք է տեղափոխվեր Իրաք։
© SputnikՍգո արարողություն Թեհրանում
Траурные мероприятия в Иране (5 июля 2026). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Սգո արարողություն Թեհրանում
Երբ Վաշինգտոնում կամ Թել Ավիվում նստած «ստրատեգները» որոշում էին կայացնում Խամենեիի սպանության մասին, հավանաբար կարծում էին, որ դա պառակտում և խռովություն կմտցնի իրանական հասարակության մեջ, կկոտրի պայքարելու կամքը։ Բայց սխալվեցին. պարզվեց, որ 90-միլիոնանոց ժողովուրդն իսկական ստոիկներ են։ Այո՛, նրանք անկանխատեսելի են, քաոսային և չափազանց իռացիոնալ արևմտյան մարդու տեսանկյունից։ Սակայն հազարամյա պատմություն և պետականության ավանդույթներ ունեցող երկիրը կարողացավ անհամաչափ հակահարված տալ ագրեսորին՝ համաշխարհային գերտերության և նրա արբանյակների կյանքը վերածելով կատարյալ մղձավանջի։
Բնական է` պատժամիջոցային հսկայական ճնշումը, տնտեսական խնդիրները, գնաճը, որոշ ոլորտներում տեխնոլոգիական հետամնացությունը իսկապես շատերին ստիպում են վերանայել սովորական «բազեական» մոտեցումը։ Սակայն ակնհայտ է, որ իրանցիները պատրաստ չեն նահանջել Նեթանյահուի առաջ և լսել Թրամփի անվերջանալի ագրեսիվ ելույթները։ Եվ դա նրանք լիովին դրսևորեցին իրենց սգի մեջ։ Նույնիսկ երբ հուլիսի 8-ի և 9-ի գիշերը (իր հարազատ Մեշհեդում Խամենեիի հուղարկավորության օրը) ամերիկացիները հզոր հարված հասցրին նավահանգիստներին (Չաբահար, Բանդար Աբաս, Սիրիկ) և ամբողջ ափամերձ ենթակառուցվածքին, իրանցիները չընկրկեցին։ Ավելին` առավոտյան սգո թափորին (հուլիսի 8-ին) մասնակցեց 3,8 միլիոն մարդ։ Տեղի ունեցավ ամերիկյան ագրեսիայի առօրեականացում։ Իսկ դա նշանակում է, որ Վաշինգտոնը պետք է վերանայի հավերժ վախեցնելու և սպառնալու իր քաղաքականությունը։
Լրահոս
0