00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
8 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
53 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սինիրլիօղլուի հետ պրանկը ցույց տվեց` Փաշինյանի կուրսը անցնում է Թուրքիայով․ Կարապետյան

© SputnikՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Բաժանորդագրվել
Ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարծելով, թե խոսում է Փաշինյանի հետ, խոստացել է օգնել Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վովանի և Լեքսուսի հաղորդաշարի պրանկը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունների աշխարհաքաղաքական կուրսն անցնում է Թուրքիայով։ Այս մասին լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ Ռուսաստանի հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդաշարի հեղինակներ, պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուին և նրա հետ խոսել Փաշինյանի անունից։ Վովանը և Լեքսուսը պրանկ–զրույցի ընթացքում Սինիրլիօղլուից խոստում էին կորզել, որ նա պատրաստ է աջակցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած արշավին ու գործողություններին: Թուրք պաշտոնյան, հավատալով, որ խոսում է Փաշինյանի հետ, ասել էր, թե դրա համար կանի ամեն հնարավորը։
«Սինիրլիօղլուն Թուրքիայի ԱԳ նախարարն է եղել։ Այդ պաշտոնյան բազմաթիվ անգամներ հայամետ ռեզոլյուցիաներին դեմ է արտահայտվել։ Այդ պաշտոնյան խոսքի մեջ շատ ուրախացել էր և քննարկում էր մեր երկրի ներքին հարցերը, մասնավորապես կաթողիկոսի փոփոխության հարցը։ Պատկերացրեք, թե ուր է հասել իրենց կողմից գովերգված ՀՀ ինքնիշխանությունը, որ թուրք պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս քննարկել Հայաստանի վեհափառին փոխարինելու հարցը»,– նշեց Կարապետյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ ի տարբերություն հայկական իշխանությունների` թուրքերն իրենց ազգությունը միշտ հիշում են և առաջ են տանում ազգային գաղափարները՝ Հայաստանը դիտարկելով իրենց այդ գաղափարի շրջանակում: Այս համատեքստում նա նաև հիշեցրեց, որ Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանը Փաշինյանի հաղթանակն էր ցանկանում անցած ընտրություններում։
«Էլ ինչ պետք է տեղի ունենա, որպեսզի ժողովուրդը հասկանա, թե ինչ է կատարվում, ու որ իշխանությունների ընտրած աշխարհաքաղաքական կուրսը անցնում է Թուրքիայով»,– եզրափակեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ոչ մի կերպ չի մեկնաբանել ռուս պրանկերների և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի զրույցը։ Միայն նշել է, թե հայերը շատ են կենտրոնանում անձի ազգության վրա։ Փաշինյանը նաև առաջարկել է, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։
Լրահոս
0