https://arm.sputniknews.ru/20260709/sevani-makardaky-rekvordajin-tempvov-e-bardzranum-pvordzagety-pattsharneri-ev-hetevanqneri-masin-104363660.html
Սևանի մակարդակը ռեկորդային տեմպով է բարձրանում. փորձագետը` պատճառների և հետևանքների մասին
Սևանի մակարդակը ռեկորդային տեմպով է բարձրանում. փորձագետը` պատճառների և հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` այս տարի պետք է փոքր–ինչ խնայողաբար ջրառն իրականացնել, քանի որ դեռ չոր տարիներ կարող են լինել։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T08:55+0400
2026-07-09T08:55+0400
2026-07-09T08:55+0400
բարդուխ գաբրիելյան
սևան
սևանա լիճ
ջրառ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137758_0:223:1280:943_1920x0_80_0_0_67a7b79cc8f171f0f7fa54e950119ca8.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակի ռեկորդային տեմպերով բարձրանալը շատ դրական ազդեցություն ունի էկոհամակարգի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանության բաժնի վարիչ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։Նշենք, որ հուլիսի 7-ին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով` կազմելով 1900.77 մ։ Նախորդ տարի նույն այդ ժամանակում եղել է 1900.68 մ։ Մինչ այդ էլ` հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում, ռեկորդային տեմպերով էր բարձրացել` 11 սմ–ով։ Հունիսի առաջին կեսին նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին։Ընդգծեց` մինչև հուլիսի 1-ը Սևանից Հրազդան ջրատարով ոչ մի կաթիլ ջուր բաց չի թողնվել։ Հուլիսի 7-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել ընդամենը 2.5 մլն մ³ ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արդեն իսկ բաց էր թողնվել մոտ 55 մլն մ³ ջուր։Ըստ փորձագետի` մինչ այս պահը ջրի քիչ բացթողումը կապված է հենց տեղումնառատ եղանակային պայմանների հետ, որովհետև անձրևները գյուղատնտեսական առումով բավականին բարենպաստ են եղել։Ինչ վերաբերում է Արփա–Սևան ջրատարով Սևան լցված ջրի քանակությանը, ապա հուլիսի 7-ի դրությամբ դա կազմել է 147 մլն մ³։ Անցյալ տարի նույն օրը լցված էր ընդամենը 95 մլն մ³։Գաբրիելյանը նշեց, որ ջրամբարները նույնպես այս տարի բավականին լցված են։ Մինչ այս պահը հիմնականում ոռոգման նպատակով օգտագործվող Ապարանի և Ազատի ջրամբարները գրեթե ամբողջությամբ լիքն են։Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուրԱնցյալ տարի Ազատի ջրամբար այս օրերին լցված էր 45.7 մլն մ³ ջրով, իսկ հիմա` 66 մլն մ³։ Ապարանի ջրամբարն էլ 2025 թվականին լցված էր 35 մլն մ³ ջրով, իսկ այս տարի` 84 մլն մ³։ Այսինքն, այս տարի այս ջրամբարները մոտ 1.5 անգամ ավելի շատ լցվածություն ունեն։Բարդուխ Գաբրիելյանը պնդեց` այս տարի ջրի դեֆիցիտ չպետք է լինի։ Միևնույն ժամանակ, որպես Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ` առաջարկել է տարեկան ջրբացթողումը քչացնել։ Դեռ պետք է քննարկել, թե ինչքան ջրբացթողումն ավելի օպտիմալ կլինի այս տարվա համար։ Ընդգծեց` պետք չէ ամեն դեպքում շատ շռայլել ջրօգտագործումը և պահպանել այն գալիքի համար, քանի որ դեռ չոր տարիներ կարող են լինել։Ինչ վերաբերում է Սևանա լճի հնարավոր «կանաչելուն», ապա Գաբրիելյանը այս տարի այդքան էլ հավանական չհամարեց ջրիմուռների շատ քանակությամբ ծաղկումը։ Փորձագետը նշեց, որ ջրի ծավալը շատ մեծ նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել` ախտոտիչ նյութերի ներհոսքը (ֆոսֆոր, ազոտ) հնարավորինս պակասեցնելու համար։Հիշեցնենք, որ հուլիսի 2-ից Սևանա լճից սկսվել է իրականացվել ոռոգման նպատակով ջրառ:
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/01/28137758_0:0:1280:960_1920x0_80_0_0_3f2cb7e9d6de1265cbac787320e73e13.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարդուխ գաբրիելյան, սևան, սևանա լիճ, ջրառ
բարդուխ գաբրիելյան, սևան, սևանա լիճ, ջրառ
Սևանի մակարդակը ռեկորդային տեմպով է բարձրանում. փորձագետը` պատճառների և հետևանքների մասին
Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` այս տարի պետք է փոքր–ինչ խնայողաբար ջրառն իրականացնել, քանի որ դեռ չոր տարիներ կարող են լինել։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակի ռեկորդային տեմպերով բարձրանալը շատ դրական ազդեցություն ունի էկոհամակարգի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանության բաժնի վարիչ, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։
Նշենք, որ հուլիսի 7-ին
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում
բարձրացել է 2 սմ-ով` կազմելով 1900.77 մ։ Նախորդ տարի նույն այդ ժամանակում եղել է 1900.68 մ։ Մինչ այդ էլ` հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում,
ռեկորդային տեմպերով էր բարձրացել` 11 սմ–ով։ Հունիսի առաջին կեսին նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 1993 թվականին։
«Դրական միտում է, որ ջրի մակարդակը բարձրանում է։ Հիմնականում Սևանա լճի մակարդակի բարձրացման պրոցեսը հենց այս տարվա սկզբից է սկսել։ Պայմանավորված է Հայաստանի համար եղանակային մի փոքր անսովոր իրավիճակով, քանի որ գարնանային և ամառային շրջանում այսպիսի տեղումներ քիչ են լինում։ Ձմեռը տեղացած ձյան քանակը նույնպես այս տարի շատ էր, ու ձնհալից հետո էլ մակարդակը կրկին բարձրացել է։ Բարձրացման պրոցեսի պատճառներից մեկն էլ այն է, որ այս տարի Սևանա լճից բավականին քիչ ջուր է բաց թողնվել»,– նշեց Գաբրիելյանը։
Ընդգծեց` մինչև հուլիսի 1-ը Սևանից Հրազդան ջրատարով ոչ մի կաթիլ ջուր բաց չի թողնվել։ Հուլիսի 7-ի դրությամբ Սևանա լճից բաց է թողնվել ընդամենը 2.5 մլն մ³ ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արդեն իսկ բաց էր թողնվել մոտ 55 մլն մ³ ջուր։
Ըստ փորձագետի` մինչ այս պահը ջրի քիչ բացթողումը կապված է հենց տեղումնառատ եղանակային պայմանների հետ, որովհետև անձրևները գյուղատնտեսական առումով բավականին բարենպաստ են եղել։
Ինչ վերաբերում է Արփա–Սևան ջրատարով Սևան լցված ջրի քանակությանը, ապա հուլիսի 7-ի դրությամբ դա կազմել է 147 մլն մ³։ Անցյալ տարի նույն օրը լցված էր ընդամենը 95 մլն մ³։
Գաբրիելյանը նշեց, որ ջրամբարները նույնպես այս տարի բավականին լցված են։ Մինչ այս պահը հիմնականում ոռոգման նպատակով օգտագործվող Ապարանի և Ազատի ջրամբարները գրեթե ամբողջությամբ լիքն են։
Անցյալ տարի Ազատի ջրամբար այս օրերին լցված էր 45.7 մլն մ³ ջրով, իսկ հիմա` 66 մլն մ³։ Ապարանի ջրամբարն էլ 2025 թվականին լցված էր 35 մլն մ³ ջրով, իսկ այս տարի` 84 մլն մ³։ Այսինքն, այս տարի այս ջրամբարները մոտ 1.5 անգամ ավելի շատ լցվածություն ունեն։
Բարդուխ Գաբրիելյանը պնդեց` այս տարի ջրի դեֆիցիտ չպետք է լինի։ Միևնույն ժամանակ, որպես Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ` առաջարկել է տարեկան ջրբացթողումը քչացնել։ Դեռ պետք է քննարկել, թե ինչքան ջրբացթողումն ավելի օպտիմալ կլինի այս տարվա համար։ Ընդգծեց` պետք չէ ամեն դեպքում շատ շռայլել ջրօգտագործումը և պահպանել այն գալիքի համար, քանի որ դեռ չոր տարիներ կարող են լինել։
Ինչ վերաբերում է Սևանա լճի հնարավոր «կանաչելուն», ապա Գաբրիելյանը այս տարի այդքան էլ հավանական չհամարեց ջրիմուռների շատ քանակությամբ ծաղկումը։ Փորձագետը նշեց, որ ջրի ծավալը շատ մեծ նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել` ախտոտիչ նյութերի ներհոսքը (ֆոսֆոր, ազոտ) հնարավորինս պակասեցնելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ից Սևանա լճից սկսվել է իրականացվել ոռոգման նպատակով ջրառ: