https://arm.sputniknews.ru/20260521/sevana-ltshic-2026-t-vorvogman-npatakvov-bac-ktvoghnvi-aveli-qan-140-mln-khm-tsavalvov-jur-102429505.html
Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուր
Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուր
Sputnik Արմենիա
Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T11:06+0400
2026-05-21T11:06+0400
2026-05-21T11:10+0400
սևանա լիճ
ջրառ
ոռոգման ջուր
https://cdn.am.sputniknews.ru/img/1372/74/13727484_0:0:1600:901_1920x0_80_0_0_5a817b7b55e41ca79211bf1d27aa9b86.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սևանա լճից ոռոգման նպատակով 2026 թ–ին բաց կթողնվի մինչև 143.6 մլն խմ ծավալով ջուր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Նշենք, որ օրենքով տարեկան ոռոգման նպատակով լճից ջուր է վերցվում ոչ ավելի, քան 170 մլն խմ։ Ավելի մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում կառավարությունը թույլտվություն է խնդրում խորհրդարանից: 2025 թ. կառավարությունը դիմել էր լրացուցիչ 30 մլն խմ–ի թույլտվություն ստանալու համար։ՀՀ կառավարությունից նշում են, որ որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից, Ազատի ջրամբարից, Ապարանի ջրամբարից` հաշվի առնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2026թ. գարնանային վարարումների կանխատեսումը: Արդյունքում, հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմել է շուրջ 140.0 մլն խմ, որը կվերցնեն Սևանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1372/74/13727484_204:0:1600:1047_1920x0_80_0_0_ecc2b2ce6e6e182c4ae7e7709d23201c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սևանա լիճ, ջրառ, ոռոգման ջուր
սևանա լիճ, ջրառ, ոռոգման ջուր
Սևանա լճից 2026 թ. ոռոգման նպատակով բաց կթողնվի ավելի քան 140 մլն խմ ծավալով ջուր
11:06 21.05.2026 (Թարմացված է: 11:10 21.05.2026) Որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սևանա լճից ոռոգման նպատակով 2026 թ–ին բաց կթողնվի մինչև 143.6 մլն խմ ծավալով ջուր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշենք, որ օրենքով տարեկան ոռոգման նպատակով լճից ջուր է վերցվում ոչ ավելի, քան 170 մլն խմ։ Ավելի մեծ ծավալի անհրաժեշտության դեպքում կառավարությունը թույլտվություն է խնդրում խորհրդարանից: 2025 թ. կառավարությունը դիմել էր լրացուցիչ 30 մլն խմ–ի թույլտվություն ստանալու համար։
ՀՀ կառավարությունից նշում են, որ որոշման ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ Սևան–Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի տակ գտնվող ոռոգելի հողերից 2026 թվականի ոռոգման շրջանում ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն` ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30.13 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 487.7 մլն խմ:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից, Ազատի ջրամբարից, Ապարանի ջրամբարից` հաշվի առնելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` ՀՀ գետերի 2026թ. գարնանային վարարումների կանխատեսումը:
Արդյունքում, հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմել է շուրջ 140.0 մլն խմ, որը կվերցնեն Սևանից։