00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պայթյունների նոր շարք Իրանում. հարվածների տակ են երկրի հարավի ռազմավարական օբյեկտները

© Photo : соцсетиԻրան. արխիվային լուսանկար
Իրան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2026
Բաժանորդագրվել
Նոր սրացումը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների փոխանակումից և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի սրումից հետո տարածաշրջանում շարունակվող էսկալացիայի ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հուլիսի 9-ի երեկոյան Իրանի մի քանի քաղաքներում պայթյունների նոր շարք է որոտացել: Mehr գործակալության և իրանական այլ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյուններ են արձանագրվել Բանդար Աբասում, Բուշերում և Քոնարակում: Հաղորդումներ են ստացվում նաև Սիրիկի, Ջասկի շրջաններում և Ղեշմ կղզում հարվածների մասին:
Բանդար Աբասը Իրանի խոշորագույն ծովային նավահանգիստն է և առանցքային լոգիստիկ կենտրոնը Հորմուզի նեղուցում: Բուշերում է գտնվում երկրի միակ գործող ատոմային էլեկտրակայանը, սակայն այս պահին բուն ԱԷԿ-ի խոցման մասին տվյալներ չկան։ Եղած տեղեկությունների համաձայն՝ թիրախում կարող էին լինել նահանգի ռազմական օբյեկտները:
Նախնական տվյալներով՝ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին, հակաօդային պաշտպանության համակարգերին, ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին, ռազմածովային ենթակառուցվածքներին և հականավային հրթիռների արձակման կայանքներին: Ավերածությունների մասշտաբների և տուժածների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել։
Սպանեցին Խամենեիին, բայց պարտվեցին. ինչպես էին Թեհրանում հրաժեշտ տալիս զոհված առաջնորդին
Տեղեկություններն այն մասին, թե ով է իրականացնում այս գործողությունը, այս պահի դրությամբ հակասական են: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում, ինչից հետո ԱՄՆ զինվորականները հաստատել էին Իրանի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստը:
Միևնույն ժամանակ, Axios լրատվականը՝ հղում անենալով ամերիկացի պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ-ն կապ չունի շարունակվող գործողություններից մի քանիսի հետ: Իրանական և մերձավորարևելյան մի շարք աղբյուրներ պնդում են, որ ներկայիս հարվածներն իրականացնում է Իսրայելը։ Որոշ տարածաշրջանային լրատվամիջոցներ հայտնում են նաև առանձին արաբական պետությունների հնարավոր մասնակցության մասին, սակայն այս տեղեկության հաստատում անկախ աղբյուրի կողմից դեռևս չկա:
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականները հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանցի զինվորականները հայտնեցին Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։ Թեհրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները։
Լրահոս
0