https://arm.sputniknews.ru/20260709/mahacel-e-legendar-ergchuhi-bvoni-tajlery-104414070.html
Մահացել է լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը
Մահացել է լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը
Sputnik Արմենիա
Թայլերը աշխարհում ամենաճանաչված կատարողներից մեկն էր իր յուրահատուկ, խռպոտ ձայնի շնորհիվ։ Նա ճանաչում է ձեռք բերել «Total Eclipse of the Heart», «Holding Out... 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T14:10+0400
2026-07-09T14:10+0400
2026-07-09T14:31+0400
երգչուհի
մահ
բոնի թայլեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104409174_0:9:2913:1648_1920x0_80_0_0_fd884d0e22cfa0856b61abf9f503b1c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 75 տարեկանում մահացել է բրիտանացի ռոք երգչուհի Բոնի Թայլերը (Գեյնոր Հոպկինս)։ Լեգենդար երգչուհու մահվան լուրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։«Բոնիի ընտանիքը և թիմը ցավով հայտնում են, որ նա հանկարծամահ է եղել երեկ երեկոյան Պորտուգալիայի հիվանդանոցում», – ասվում է հայտարարության մեջ։Մայիսին հայտնի էր դարձել, որ աղիքային վիրահատությունից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել։Նրա երաժշտական կարիերան սկսվել է 1970-ականներին, առաջին հիթը եղել է «Lost In France»-ը 1976 թվականին։ Երգչուհու փառքը գագաթնակետին է հասել 1980-ականներին և 1990-ականների սկզբին։2013 թվականին նա «Եվրատեսիլում» ներկայացրեց Մեծ Բրիտանիան «Believe In Me» երգով։Իր կարիերայի ընթացքում Բոնի Թայլերը թողարկել է 18 ստուդիական ալբոմ, որոնց ընդհանուր քանակը գերազանցել է 100 մլն օրինակը։Երգչուհին 2026-2027 թվականներին նախատեսում էր միջազգային շրջագայություն անցկացնել։ Մասնավորապես հուլիսին նա պետք է ելույթ ունենար Գերմանիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Певица Бонни Тайлер
Sputnik Արմենիա
Певица Бонни Тайлер
2026-07-09T14:10+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104409174_182:0:2913:2048_1920x0_80_0_0_b0ccd5bc9688ae193ad6c16714949183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգչուհի, մահ, видео, բոնի թայլեր
երգչուհի, մահ, видео, բոնի թայլեր
Մահացել է լեգենդար երգչուհի Բոնի Թայլերը
14:10 09.07.2026 (Թարմացված է: 14:31 09.07.2026) Թայլերը աշխարհում ամենաճանաչված կատարողներից մեկն էր իր յուրահատուկ, խռպոտ ձայնի շնորհիվ։ Նա ճանաչում է ձեռք բերել «Total Eclipse of the Heart», «Holding Out for a Hero» և «It's a Heartache» հիթերով։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 75 տարեկանում մահացել է բրիտանացի ռոք երգչուհի Բոնի Թայլերը (Գեյնոր Հոպկինս)։ Լեգենդար երգչուհու մահվան լուրը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
«Բոնիի ընտանիքը և թիմը ցավով հայտնում են, որ նա հանկարծամահ է եղել երեկ երեկոյան Պորտուգալիայի հիվանդանոցում», – ասվում է հայտարարության մեջ։
Մայիսին հայտնի էր դարձել, որ աղիքային վիրահատությունից հետո բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել։
Նրա երաժշտական կարիերան սկսվել է 1970-ականներին, առաջին հիթը եղել է «Lost In France»-ը 1976 թվականին։ Երգչուհու փառքը գագաթնակետին է հասել 1980-ականներին և 1990-ականների սկզբին։
2013 թվականին նա «Եվրատեսիլում» ներկայացրեց Մեծ Բրիտանիան «Believe In Me» երգով։
Իր կարիերայի ընթացքում Բոնի Թայլերը թողարկել է 18 ստուդիական ալբոմ, որոնց ընդհանուր քանակը գերազանցել է 100 մլն օրինակը։
Երգչուհին 2026-2027 թվականներին նախատեսում էր միջազգային շրջագայություն անցկացնել։ Մասնավորապես հուլիսին նա պետք է ելույթ ունենար Գերմանիայում։