https://arm.sputniknews.ru/20260709/khvocman-canci-mijvocvov-amnn-harvatsi-tak-kdni-evrvopacinerin-danilvov-104423474.html
«Խոցման ցանցի» միջոցով ԱՄՆ–ն հարվածի տակ կդնի եվրոպացիներին. Դանիլով
«Խոցման ցանցի» միջոցով ԱՄՆ–ն հարվածի տակ կդնի եվրոպացիներին. Դանիլով
Sputnik Արմենիա
Փորձագետի կարծիքով` ենթակառուցվածքների, հետախուզական տվյալների տրամադրումը կամ սարքավորումների տեղակայումը կնշանակի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների ներգրավում... 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T16:41+0400
2026-07-09T16:41+0400
2026-07-09T16:44+0400
փորձագետ
նատօ
ռուսաստան
թուրք
թուրքիա
անկարա
կլոր սեղան
դմիտրի դանիլով
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104420362_0:257:2728:1792_1920x0_80_0_0_ec1bb63d553e08645cb285a12c9f0ea9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ռուսաստանին հակազդելու համար ՆԱՏՕ-ի երկրների կողմից ստեղծված Kill Web («Խոցման ցանց») ավտոմատացված թվային հետախուզական ցանցը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ին Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում (որտեղ եվրոպացիները մտադիր չեն աջակցել ամերիկացիներին) գործողությունների մեջ ներքաշելու համար: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի վարիչ, Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Դանիլովը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:Բրիտանիան և Թուրքիան պաշտպանական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրելԴանիլովի խոսքով՝ այդ նախագիծն իրականացվում է Արևմուտքի երկրների կողմից «արևելյան թևի զսպման նախաձեռնության» շրջանակներում, սակայն արդեն մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, և ԱՄՆ-ն կփորձի Kill Web-ն օգտագործել իր շահերի համար, որոնք հակասում են եվրոպականին:Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների, հետախուզական տվյալների տրամադրումը կամ սարքավորումների տեղադրումը կնշանակի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների ներգրավում Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում գործողություններին, ինչն ուղղակիորեն կազդի ԵՄ անվտանգության վրա՝ ընդհուպ այն, որ եվրոպական օբյեկտները կամ զինված ուժերը կարող են պատասխան գործողությունների թիրախ դառնալ:«Իրականում այստեղ լուրջ ռիսկեր են առաջանում եվրոպացիների համար։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է դրդել կամ, ավելի ճիշտ, ստիպել եվրոպական դաշնակիցներին` հասնելու ամերիկացիների կողմից իրենց ռազմավարական նպատակների լուծմանը այն տարածաշրջաններում, որտեղ եվրոպացիները, իհարկե, մտադիր չեն աջակցել Միացյալ Նահանգներին` գոնե առայժմ», - ամփոփել է նա։Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին եկել է հանուն Էրդողանի2026 թվականի հուլիսի 7-8-ը Անկարայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Այն 3–րդ անգամ է անցկացվում Թուրքիայում։ Ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը ճանաչվել է եվրաատլանտյան անվտանգության «երկարաժամկետ սպառնալիք»։
թուրքիա
անկարա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104420362_0:2:2728:2048_1920x0_80_0_0_6fd7e5d0f16db3422bbc123fa98b6744.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փորձագետ, նատօ, ռուսաստան, թուրք, թուրքիա, անկարա, կլոր սեղան, դմիտրի դանիլով, ամն
փորձագետ, նատօ, ռուսաստան, թուրք, թուրքիա, անկարա, կլոր սեղան, դմիտրի դանիլով, ամն
«Խոցման ցանցի» միջոցով ԱՄՆ–ն հարվածի տակ կդնի եվրոպացիներին. Դանիլով
16:41 09.07.2026 (Թարմացված է: 16:44 09.07.2026) Փորձագետի կարծիքով` ենթակառուցվածքների, հետախուզական տվյալների տրամադրումը կամ սարքավորումների տեղակայումը կնշանակի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների ներգրավում Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում գործողություններին, ինչը բացասաբար կազդի ԵՄ անվտանգության վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Ռուսաստանին հակազդելու համար ՆԱՏՕ-ի երկրների կողմից ստեղծված Kill Web («Խոցման ցանց») ավտոմատացված թվային հետախուզական ցանցը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի կողմից ԵՄ-ին Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում (որտեղ եվրոպացիները մտադիր չեն աջակցել ամերիկացիներին) գործողությունների մեջ ներքաշելու համար: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի եվրոպական անվտանգության բաժնի վարիչ, Ռուսաստանի ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Դմիտրի Դանիլովը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:
Դանիլովի խոսքով՝ այդ նախագիծն իրականացվում է Արևմուտքի երկրների կողմից «արևելյան թևի զսպման նախաձեռնության» շրջանակներում, սակայն արդեն մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, և ԱՄՆ-ն կփորձի Kill Web-ն օգտագործել իր շահերի համար, որոնք հակասում են եվրոպականին:
«Այստեղ կա մեկ տեսակետ։ Այդուհանդերձ, պետք է մտածել տվյալ նախաձեռնության իրագործման հնարավոր սցենարների մասին։ Ինչի՞ն է այն ուղղված այսօր, ի՞նչ դրդապատճառներ կան դրա հետևում, և ի՞նչ կարող է տեղի ունենալ վաղը։ Իսկ վաղը կարող է այլ կերպ լինել։ Քանի որ այդ համակարգն ամեն դեպքում վերահսկվելու է ամերիկացիների կողմից, դա, ըստ էության, կլինի ամերիկյան ռազմավարական ռեսուրս, որը կաշխատի ՆԱՏՕ-ի միջոցով` կազմակերպության դաշնակիցների ներգրավմամբ», - նշում է պրոֆեսորը։
Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների, հետախուզական տվյալների տրամադրումը կամ սարքավորումների տեղադրումը կնշանակի ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցների ներգրավում Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում գործողություններին, ինչն ուղղակիորեն կազդի ԵՄ անվտանգության վրա՝ ընդհուպ այն, որ եվրոպական օբյեկտները կամ զինված ուժերը կարող են պատասխան գործողությունների թիրախ դառնալ:
«Իրականում այստեղ լուրջ ռիսկեր են առաջանում եվրոպացիների համար։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է դրդել կամ, ավելի ճիշտ, ստիպել եվրոպական դաշնակիցներին` հասնելու ամերիկացիների կողմից իրենց ռազմավարական նպատակների լուծմանը այն տարածաշրջաններում, որտեղ եվրոպացիները, իհարկե, մտադիր չեն աջակցել Միացյալ Նահանգներին` գոնե առայժմ», - ամփոփել է նա։
2026 թվականի հուլիսի 7-8-ը Անկարայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը։ Այն 3–րդ անգամ է անցկացվում Թուրքիայում։ Ամփոփիչ հռչակագրում Ռուսաստանը ճանաչվել է եվրաատլանտյան անվտանգության «երկարաժամկետ սպառնալիք»։