https://arm.sputniknews.ru/20260709/irani-haravin-amn-i-hascvats-harvatsneri-hetevanqvov-14-mard-e-zvohvel-78-y-viravvorvel--104398082.html
Իրանի հարավին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը` վիրավորվել
Իրանի հարավին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը` վիրավորվել
Sputnik Արմենիա
Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T11:14+0400
2026-07-09T11:14+0400
2026-07-09T15:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100554186_0:381:920:899_1920x0_80_0_0_c26a1caf4bfcc101438b85386aaba432.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Իրանի տարածքին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։Հուլիսի լույս 9-ի գիշերը ԱՄՆ-ը կրկին մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումներով։ Իրանի ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից հարձակումների շարունակման դեպքում Թեհրանը կընդլայնի հարվածների աշխարհագրությունը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100554186_0:295:920:985_1920x0_80_0_0_0d260be4b0613e38df9a4e17bbb9d8bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Իրանի հարավին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը` վիրավորվել
11:14 09.07.2026 (Թարմացված է: 15:17 09.07.2026) Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Իրանի տարածքին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։
«Այն ժամանակ, երբ գործում էր հրադադարի մասին համաձայնագիրը, ԱՄՆ–ն 2026 թվականի հուլիսի 8-ին և 9-ին հարվածներ հասցրեց Իրանի հինգ նահանգներին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ 47 հոգի դեռ հիվանդանոցում են, մյուս տուժածները դուրս են գրվել բժշկական օգնություն ստանալուց հետո»,– Х սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Քերմանպուրը։
Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում
ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։
Հուլիսի լույս 9-ի գիշերը ԱՄՆ-ը կրկին
մի շարք հարվածներ է հասցրել Իրանին։ Թեհրանը պատասխանել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումներով։ Իրանի
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից հարձակումների շարունակման դեպքում Թեհրանը կընդլայնի հարվածների աշխարհագրությունը: