https://arm.sputniknews.ru/20260709/irany-hajtararel-e-merdzavvor-arevelqum-amerikjan-razmakajannerin-harvatsner-hascnelu-masin-104390562.html
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին հարվածներ հասցնելու մասին
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին հարվածներ հասցնելու մասին
Sputnik Արմենիա
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այն երկրները, որոնք տրամադրում են իրենց ռազմակայանները հարվածներ հասցնելու համար, իրենց վրա կզգան դրա... 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T08:23+0400
2026-07-09T08:23+0400
2026-07-09T09:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բահրեյն
քուվեյթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104391676_420:188:1125:585_1920x0_80_0_0_780173cbc7f191c6dfefd80cac064378.jpg
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։ԻՀՊԿ-ում նշել են, որ ԱՄՆ-ը, չնայած պարտավորություններին, հարված է հասցրել հարավային ափամերձ նահանգների մի քանի շրջանների և Մեշհեդ տանող ճանապարհի երկու կամուրջների վրա:ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ կընդլայնի հարվածները տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիան շարունակվի:Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այն երկրները, որոնք տրամադրում են իրենց ռազմակայանները հարվածներ հասցնելու համար, իրենց վրա կզգան դրա հետևանքները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է իրանական 90 օբյեկտների խոցման մասին, ներառյալ ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային օբյեկտներ և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ Իրանի ափերի երկայնքով:Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բահրեյն
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Иран нанёс удары по американским военным базам в Иордании и Бахрейне
Sputnik Արմենիա
Иран нанёс удары по американским военным базам в Иордании и Бахрейне
2026-07-09T08:23+0400
true
PT0M53S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104391676_459:152:1027:578_1920x0_80_0_0_af6b5864f206d21f462e2b291005be2e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բահրեյն, քուվեյթ, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, բահրեյն, քուվեյթ, видео
Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին հարվածներ հասցնելու մասին
08:23 09.07.2026 (Թարմացված է: 09:00 09.07.2026) Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այն երկրները, որոնք տրամադրում են իրենց ռազմակայանները հարվածներ հասցնելու համար, իրենց վրա կզգան դրա հետևանքները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայանները խոցելու մասին, փոխանցում է Mehr-ը։
«Ուխտադրուժ ամերիկացիներին պատժիչ պատասխան տալու առաջին փուլում ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի մարտիկները համատեղ հրթիռա-անօդաչու գործողության ընթացքում ՝ երկրի տարբեր կետերի վրա թշնամու հարձակումներից մեկ ժամ անց, ջախջախել են Քուվեյթի Արիֆջան և Ալի աս Սալիմ նահանգներում, ինչպես նաև Բահրեյնում՝ Ջաֆիրում և Շեյխ Իսայում ԱՄՆ երկու ռազմակայանների կարևոր ենթակառուցվածքներն ու օբյեկտները»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԻՀՊԿ-ում նշել են, որ ԱՄՆ-ը, չնայած պարտավորություններին, հարված է հասցրել հարավային ափամերձ նահանգների մի քանի շրջանների և Մեշհեդ տանող ճանապարհի երկու կամուրջների վրա:
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ կընդլայնի հարվածները տարածաշրջանում ամերիկյան բազաներին, եթե Վաշինգտոնի կողմից ագրեսիան շարունակվի:
«Մենք նախազգուշացնում ենք երեխաներին սպանող ամերիկացի զինվորականներին, որ եթե նրանք կրկնեն իրենց ագրեսիայի գործողությունները, ապա նրանց համար ջախջախիչ պատասխանը կընդլայնվի և կընդգրկի տարածաշրջանում ամերիկյան այլ բազաներ», – ասվում է հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նշել է, որ այն երկրները, որոնք տրամադրում են իրենց ռազմակայանները հարվածներ հասցնելու համար, իրենց վրա կզգան դրա հետևանքները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է իրանական 90 օբյեկտների խոցման մասին, ներառյալ ՀՕՊ համակարգեր, առափնյա հսկողության միջոցներ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներ, ռազմածովային օբյեկտներ և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ Իրանի ափերի երկայնքով:
Հուլիսի լույս 8-ի գիշերը ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆԶինվածուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում
ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ: Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ավարտի մասին: Թեհրանն էլ դադարեցրել է բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ։