https://arm.sputniknews.ru/20260708/ukrainaji-hatuk-tsarajutjunneri-evs-2-gvortsakal-e-dzerbakalvel-ghrimum-adts-104354253.html
Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 գործակալ է ձերբակալվել Ղրիմում. ԱԴԾ
Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 գործակալ է ձերբակալվել Ղրիմում. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Կասկածյալները կալանավորվել են և խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Հոդվածը պատիժ է սահմանում ընդհուպ ցմահ ազատազրկում։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T12:49+0400
2026-07-08T12:49+0400
2026-07-08T12:54+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
ուկրաինա
ղրիմ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104350992_0:0:719:404_1920x0_80_0_0_d25c4a0b4c96cd176a235f8c9683ef12.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ղրիմում երկու ռուսաստանցիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք ուկրաինական կողմին են փոխանցել տեղեկություններ ռուսական ռազմական օբյեկտների և Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքների մասին։ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ ձերբակալվածները 1991 և 1996 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են։ Քննության վարկածով` նրանք ինքնուրույն են Telegram-ի միջոցով կապ հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայության աշխատակիցների հետ և համաձայնել գաղտնի համագործակցության։Ղրիմում ձերբակալվել են Կիևի 2 գործակալներ. նրանք մեղադրվում են պետական դավաճանության մեջՆշվում է, որ համակարգողների առաջադրանքով նրանք տեղեկություն են հավաքել և փոխանցել հատուկ ռազմական գոտում ՌԴ ՊՆ–ի ստորաբաժանումների տեղակայման վայրերի, ռուսաստանցի զինծառայողների, Ղրիմում ՀՕՊ դիրքերի մասին, ինչպես նաև գրանցել են ՌԴ տարածքին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները։ԱԴԾ-ն հայտնել է, որ երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում։ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի գծով ԱԴԾ վարչության քննչական ստորաբաժանումը նրանց նկատմամբ քրեական գործեր է հարուցել պետական դավաճանության հոդվածով։Հոդվածը պատիժ է սահմանում ընդհուպ ցմահ ազատազրկում։ Կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տալիս։Հուլիսի սկզբին ԱԴԾ-ն հաղորդել էր նաև, որ Ղրիմում ձերբակալվել են 1968 և 1986 թվականներին ծնված ՌԴ 2 քաղաքացիներ։ Քննության վարկածով՝ նրանք համագործակցել են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ՝ փոխանցելով տեղեկատվություն ՌԴ ԶՈւ օբյեկտների և Ղրիմի կամրջի վրայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։
ուկրաինա
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104350992_81:0:620:404_1920x0_80_0_0_26cad3f4f160f42943bc218bc6735396.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, ուկրաինա, ղրիմ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, ուկրաինա, ղրիմ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, видео
Ուկրաինայի հատուկ ծառայությունների ևս 2 գործակալ է ձերբակալվել Ղրիմում. ԱԴԾ
12:49 08.07.2026 (Թարմացված է: 12:54 08.07.2026) Կասկածյալները կալանավորվել են և խոստովանական ցուցմունքներ են տալիս։ Հոդվածը պատիժ է սահմանում ընդհուպ ցմահ ազատազրկում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ղրիմում երկու ռուսաստանցիներ են ձերբակալվել, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք ուկրաինական կողմին են փոխանցել տեղեկություններ ռուսական ռազմական օբյեկտների և Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքների մասին։
ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ ձերբակալվածները 1991 և 1996 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են։ Քննության վարկածով` նրանք ինքնուրույն են Telegram-ի միջոցով կապ հաստատել Ուկրաինայի հատուկ ծառայության աշխատակիցների հետ և համաձայնել գաղտնի համագործակցության։
Նշվում է, որ համակարգողների առաջադրանքով նրանք տեղեկություն են հավաքել և փոխանցել հատուկ ռազմական գոտում ՌԴ ՊՆ–ի ստորաբաժանումների տեղակայման վայրերի, ռուսաստանցի զինծառայողների, Ղրիմում ՀՕՊ դիրքերի մասին, ինչպես նաև գրանցել են ՌԴ տարածքին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքները։
ԱԴԾ-ն հայտնել է, որ երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում։ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի գծով ԱԴԾ վարչության քննչական ստորաբաժանումը նրանց նկատմամբ քրեական գործեր է հարուցել պետական դավաճանության հոդվածով։
Հոդվածը պատիժ է սահմանում ընդհուպ ցմահ ազատազրկում։ Կասկածյալները խոստովանական ցուցմունքներ են տալիս։
Հուլիսի սկզբին ԱԴԾ-ն հաղորդել էր նաև, որ
Ղրիմում ձերբակալվել են 1968 և 1986 թվականներին ծնված ՌԴ 2 քաղաքացիներ։ Քննության վարկածով՝ նրանք համագործակցել են ուկրաինական հատուկ ծառայությունների հետ՝ փոխանցելով տեղեկատվություն ՌԴ ԶՈւ օբյեկտների և Ղրիմի կամրջի վրայով անցնող երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ։