https://arm.sputniknews.ru/20260527/husvov-enq-taratsashrjanum-amn-nerkajutjuny-khzman-pattshar-chi-darna-irani-despan-102683416.html
Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը խզման պատճառ չի դառնա. Իրանի դեսպան
Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը խզման պատճառ չի դառնա. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Իրանի դեսպանը պնդում է` ԱՄՆ–ն Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T20:05+0400
2026-05-27T20:05+0400
2026-05-27T20:06+0400
խալիլ շիրղոլամի
թրամփի ուղի (tripp)
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102683070_0:0:1280:721_1920x0_80_0_0_eb80b1eb48b3892c711e7a4fe239a009.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։Նա ընդգծեց` Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։ Դեսպանը շեշտեց, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը ճեղքվածքի պատճառ չի դառնա. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը ճեղքվածքի պատճառ չի դառնա. Իրանի դեսպան
2026-05-27T20:05+0400
true
PT2M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102683070_133:0:1104:728_1920x0_80_0_0_c6fa6f3fcddae57af833a71941805bd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խալիլ շիրղոլամի, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայաստան, видео
խալիլ շիրղոլամի, թրամփի ուղի (tripp), իրանի իսլամական հանրապետություն, ամն, հայաստան, видео
Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը խզման պատճառ չի դառնա. Իրանի դեսպան
20:05 27.05.2026 (Թարմացված է: 20:06 27.05.2026) Իրանի դեսպանը պնդում է` ԱՄՆ–ն Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Մեր դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շատ հստակ է, ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական ենք վերաբերում և ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության և տարանցման ոլորտում ՀՀ և այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այդ գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը»,– նշեց Շիրղոլամին։
Նա ընդգծեց` Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։
Դեսպանը շեշտեց, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։