00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նարեկ Կարապետյանի նկատմամբ և՞ս քրեական հետապնդում կհարուցվի

© SputnikՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Հանձնաժողովը չի կարողացել քննել միջնորդությունները, քանի որ զբաղված է եղել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման գործընթացով։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է տվել։
Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ թույլտվություն ստանալու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ հանձնաժողովը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով (որը կապված է եղել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքի հետ), չի կարողացել քննել ներկայացված միջնորդությունները։
Այսօրվա նիստում ԿԸՀ- ն վերադարձրել է գլխավոր դատախազության միջնորդությունները, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Լրահոս
0