00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:11
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանն ու ԱՄՆ–ն կբանակցեն Իսլամաբադում, եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան․ Իրանի դեսպան

© SputnikԽալիլ Շիրղոլամի
Խալիլ Շիրղոլամի - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2026
Բաժանորդագրվել
Դեսպանը հույս է հայտնել, որ ռացիոնալությունը կվերադառնա Սպիտակ տուն և ձեռք բերված պայմանավորվածություններն այլևս չեն խախտվի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Իրանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Իսլամաբադում 2-օրյա բանակցություններ կանցկացնեն, եթե չնախատեսված այլ իրադարձություններ չլինեն։ Այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հուսով ենք՝ խելամտությունն ու ռացիոնալությունը կվերադառնա, իշխող կդառնա Սպիտակ տանը, և նրանք իրենց պարտականություններին հավատարիմ կմնան։ Քանի որ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը և ապացուցել՝ եթե նրանք շարունակեն այսպես պարբերական կերպով խախտել պայմանավորվածություններն ու համաձայնագիրը, ապա Իրանը կպատասխանի դրանց»,- ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ բանակցությունների փուլին հասնելու ճանապարհը բավականին բարդ է եղել։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն գիտակցեց, որ այլևս չի կարողանում շարունակել պատերազմը՝ տեսնելով դրա հետևանքները։
«Սակայն, հաշվի առնելով Թրամփի անհատականությունն ու բնավորությունը, ինչպես նաև ԻԻՀ թշնամի սիոնիստական ռեժիմի ունեցած նպատակները, կարծես թե մենք գործ ունենք մի մարդու հետ, ով երկմտում է և դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե որ ճանապարհով շարժվել»,- նշեց դեսպանը։
Նա հավելեց, որ հենց այս պատճառով էլ ձեռք բերված համաձայնությունը մի քանի անգամ խախտվել է։ Շիրղոլամին մատնանշեց՝ երեկ ԱՄՆ-ի կողմից խախտվել է համաձայնագրի 10-րդ կետը, ըստ որի՝ Իրանի նավթի վաճառքը պետք է տեղի ունենա առանց պատժամիջոցների։ Դեսպանի խոսքով՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն սովոր չէ հավասարը հավասարի պես բանակցել կամ հաշվի առնել այլոց շահերը։
«Սակայն ԻԻՀ-ն իրեն պարտադրված պատերազմում արդեն ցույց տվեց, որ չի հանձնվի, այս բանակցություններում ևս չի հանձնվի և զոհ չի գնա այն քայլերին, որոնք իրականացվում են Իրանի դեմ»,- հայտարարեց իրանցի դիվանագետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի երեկվա գործողություններին ու Իրանի կողմից դրանց տրված պատասխանին, դեսպանն ընդգծեց, որ բանակցությունների շրջանակում նման գործողությունները պետք է դիտարկել որպես մարտավարական, տակտիկական քայլեր, սակայն դրանցով կողմերը չեն հետապնդում լայնամասշտաբ պատերազմ սկսելու միտում։
ԱՄՆ-ը հետ է կանչում իրանական նավթի հետ գործողությունների լիցենզիան
Հիշեցնենք` հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջե յԴի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են բանակցություններում առաջընթացի հասնելու մասին: Առաջին փուլի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ Իրանը և ԱՄՆ-ը Կատարի և Պակիստանի միջնորդությամբ 60 օրվա ընթացքում համաձայնեցրել են վերջնական պայմանավորվածության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0