https://arm.sputniknews.ru/20260708/ihpk-n-harvatsner-e-hascrel-bahrejni-ev-quvejti-tirakhnerin-i-pataskhan-amn-hardzakumneri-104345645.html
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների
Sputnik Արմենիա
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի գործողությունները որակել է փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T09:05+0400
2026-07-08T09:05+0400
2026-07-08T09:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104345472_0:69:640:429_1920x0_80_0_0_1952571f3c686bc51c432dcebd3e1168.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Իրանի զինված ուժերը հարձակվել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որին հղում է անում Fars լրատվական գործակալությունը։«Ագրեսիային ի պատասխան ԻՀՊԿ-ի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը համատեղ գործողության շրջանակներում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարձակվել են Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մաս կազմող Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող 85 կարևոր ամերիկյան ռազմական օբյեկտների վրա և խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարք», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։Գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի ենթադրյալ հարձակումների: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ ավելի քան 80 թիրախներ հարձակման են ենթարկվել՝ Թեհրանին նեղուցում նավագնացությանը միջամտելու հնարավորությունից զրկելու փորձի շրջանակներում:Ինչպես հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, այս հարվածները նախորդներից ավելի լայնածավալ էին։Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը խոստացել է վճռական պատասխան տալ ԱՄՆ հարձակումներին։ Դրանից հետո Քուվեյթում և Բահրեյնում հնչել են օդային հարձակման ազդանշաններ, իսկ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ հետ է մղում հարվածները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։«Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Վաշինգտոնը, չնայած հարձակումներին, հույս ունի շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի գործողությունները որակել է հունիսի 18–ին ընդունված փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։Մեկ օր առաջ Իրանի պետական IRIB հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ կատարյան Al Rakayyat լցանավը, որը փորձում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ անցնել Հորմուզի նեղուցով Օմանի երթուղով, բազմաթիվ նախազգուշացումներից հետո թիրախ է դարձել: Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակի (UKMTO) տվյալներով՝ արկը հարվածել է լցանավի ձախ կողմին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել:ԱՄՆ-ը հետ է կանչում իրանական նավթի հետ գործողությունների լիցենզիանՀիշեցնենք` հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջե յԴի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են բանակցություններում առաջընթացի հասնելու մասին: Առաջին փուլի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ Իրանը և ԱՄՆ-ը Կատարի և Պակիստանի միջնորդությամբ 60 օրվա ընթացքում համաձայնեցրել են վերջնական պայմանավորվածության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Так выглядит сейчас ситуация у Ормузского пролива на фоне ударов США
Sputnik Արմենիա
Так выглядит сейчас ситуация у Ормузского пролива на фоне ударов США
2026-07-08T09:05+0400
true
PT0M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104345472_0:9:640:489_1920x0_80_0_0_af022ea5410899c714b95b10e9b3a32d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների
09:05 08.07.2026 (Թարմացված է: 09:07 08.07.2026) Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի գործողությունները որակել է փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Իրանի զինված ուժերը հարձակվել են Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որին հղում է անում Fars լրատվական գործակալությունը։
«Ագրեսիային ի պատասխան ԻՀՊԿ-ի ռազմածովային և ավիատիեզերական ուժերը համատեղ գործողության շրջանակներում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով հարձակվել են Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մաս կազմող Սալման նավահանգստում և Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող 85 կարևոր ամերիկյան ռազմական օբյեկտների վրա և խոցել թշնամու MQ-9 անօդաչու թռչող սարք», - հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Գիշերը ԱՄՆ զինված ուժերը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի ենթադրյալ հարձակումների: ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության համաձայն՝ ավելի քան 80 թիրախներ հարձակման են ենթարկվել՝ Թեհրանին նեղուցում նավագնացությանը միջամտելու հնարավորությունից զրկելու փորձի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, այս հարվածները նախորդներից ավելի լայնածավալ էին։
Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը խոստացել է վճռական պատասխան տալ ԱՄՆ հարձակումներին։ Դրանից հետո Քուվեյթում և Բահրեյնում հնչել են օդային հարձակման ազդանշաններ, իսկ Քուվեյթի բանակը հայտարարել է, որ հետ է մղում հարվածները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։
«Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Վաշինգտոնը, չնայած հարձակումներին, հույս ունի շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնի գործողությունները որակել է հունիսի 18–ին ընդունված փոխըմբռնման հուշագրի լուրջ խախտում։
Մեկ օր առաջ Իրանի պետական IRIB հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ կատարյան Al Rakayyat լցանավը, որը փորձում էր ԱՄՆ ռազմածովային ուժերի աջակցությամբ անցնել Հորմուզի նեղուցով Օմանի երթուղով, բազմաթիվ նախազգուշացումներից հետո թիրախ է դարձել: Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակի (UKMTO) տվյալներով՝ արկը հարվածել է լցանավի ձախ կողմին, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել:
Հիշեցնենք` հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջե յԴի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են բանակցություններում առաջընթացի հասնելու մասին: Առաջին փուլի արդյունքներով հայտարարություն տարածվեց, որում նշվում էր, որ Իրանը և ԱՄՆ-ը Կատարի և Պակիստանի միջնորդությամբ 60 օրվա ընթացքում համաձայնեցրել են վերջնական պայմանավորվածության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: