https://arm.sputniknews.ru/20260708/hajastany-karvogh-e-ezaki-tarancik-oghak-darnal-energetik-volvortum-irani-despan-104352463.html
Հայաստանը կարող է եզակի տարանցիկ օղակ դառնալ էներգետիկ ոլորտում. Իրանի դեսպան
Հայաստանը կարող է եզակի տարանցիկ օղակ դառնալ էներգետիկ ոլորտում. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը կարծում է, որ տարածաշրջանային ռեսուրսը լիովին բավական է, որ Հայաստանը կարողանա էներգետիկ ոլորտում ամբողջովին նոր դիրք ունենալ։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T11:47+0400
2026-07-08T11:47+0400
2026-07-08T11:53+0400
խալիլ շիրղոլամի
ատոմային էներգետիկա
էներգետիկա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104359679_0:166:1600:1066_1920x0_80_0_0_bb972419aded940a6c294837d1a601cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հայաստանն ու Իրանն էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ նոր գաղափարներ են քննարկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով այն հարցին, թե Իրանը՝ որպես Հայաստանի համար կարևոր էներգետիկ գործընկեր, ո՞ր տարբերակն է մեր երկրի համար առավել արդյունավետ ու շահավետ՝ տարածաշրջանային, թե արտատարածաշրջնայաին համագործակցությունը։Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ներկայում շարունակվող քննարկումները վերաբերում են էներգետիկ ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ գազի, նավթամթերքի ոլորտներին, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների տեղափոխման, տարանցման համագործակցության հարցերին։Նա վստահ է՝ եթե կողմերը անհրաժեշտ և իրական կամք դրսևորեն, էներգակիրների տարանցման և հենց երկրի էներգետիկ ներուժի խորացման համատեքստում Հայաստանը կարող է բոլորովին նոր դիրքում հայտնվել։Հացելենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Երևանում հայտարարեց, որ ԵՄ–ը պատրաստվում է աջակցել Հայաստանին էներգամատակարարումների դիվերսիֆիկացման հարցում և այդ նպատակով հաջորդ շաբաթ Եվրոպայից փորձագետների խումբ կժամանի ՀՀ։ Նա նշեց, որ նման իրավիճակների միջով անցել են Ուկրաինայում և Մոլդովայում ու գիտեն` ինչպես դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը։Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104359679_167:0:1588:1066_1920x0_80_0_0_9b9e890972b55703f6d873d91053b813.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խալիլ շիրղոլամի, ատոմային էներգետիկա, էներգետիկա, հայաստան
խալիլ շիրղոլամի, ատոմային էներգետիկա, էներգետիկա, հայաստան
Հայաստանը կարող է եզակի տարանցիկ օղակ դառնալ էներգետիկ ոլորտում. Իրանի դեսպան
11:47 08.07.2026 (Թարմացված է: 11:53 08.07.2026) Իրանցի դիվանագետը կարծում է, որ տարածաշրջանային ռեսուրսը լիովին բավական է, որ Հայաստանը կարողանա էներգետիկ ոլորտում ամբողջովին նոր դիրք ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հայաստանն ու Իրանն էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ նոր գաղափարներ են քննարկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով այն հարցին, թե Իրանը՝ որպես Հայաստանի համար կարևոր էներգետիկ գործընկեր, ո՞ր տարբերակն է մեր երկրի համար առավել արդյունավետ ու շահավետ՝ տարածաշրջանային, թե արտատարածաշրջնայաին համագործակցությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ներկայում շարունակվող քննարկումները վերաբերում են էներգետիկ ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ գազի, նավթամթերքի ոլորտներին, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների տեղափոխման, տարանցման համագործակցության հարցերին։
«Հաշվի առնելով այն իրականությունը, որ Հայաստանին մի կողմից հարևան է Իրանը, որը նավթի և գազի պաշարների տեսանկյունից 3-րդ երկիրն է աշխարհում, նաև հյուսիսում կա Ռուսաստանը, որը ևս այս ոլորտում ազդեցիկ երկրներից է, կարծում եմ՝ տարածաշրջանում առկա այս ամբողջ ներուժը, միմյանց փոխլրացնելով, կարող է Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտում տարանցման յուրահատուկ օղակի»,- ասաց դեսպան Շիրղոլամին։
Նա վստահ է՝ եթե կողմերը անհրաժեշտ և իրական կամք դրսևորեն, էներգակիրների տարանցման և հենց երկրի էներգետիկ ներուժի խորացման համատեքստում Հայաստանը կարող է բոլորովին նոր դիրքում հայտնվել։
Հացելենք` Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 2-ին Երևանում հայտարարեց, որ ԵՄ–ը պատրաստվում է աջակցել Հայաստանին էներգամատակարարումների դիվերսիֆիկացման հարցում և այդ նպատակով հաջորդ շաբաթ Եվրոպայից փորձագետների խումբ կժամանի ՀՀ։ Նա նշեց, որ նման իրավիճակների միջով անցել են Ուկրաինայում և Մոլդովայում ու գիտեն` ինչպես դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը։
Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին: Մեծամորի ԱԷԿ–ը չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ Ի սկզբանե որպես դրա շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։