00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ուկրաինայում և Մոլդովայում փորձ ենք կուտակել, կկիրառենք նաև Հայաստանում. Լյայեն

© Photo : official site of the Prime Minister of RAՈւրսուլա ֆոն դեր Լյայեն
Ուրսուլա ֆոն դեր Լյայեն - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2026
Բաժանորդագրվել
Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքով` հաջորդ շաբաթ ԵՄ-ից մի խումբ փորձագետներ կժամանեն Հայաստան։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Եվրոպական միությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին էներգամատակարարումների դիվերսիֆիկացման հարցում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Նրա խոսքով` այդ նպատակով արդեն հաջորդ շաբաթ ԵՄ-ից փորձագետների խումբ կժամանի Հայաստան։
«Հաջորդ շաբաթ ԵՄ-ից մի խումբ փորձագետներ կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակների հետ, քանի որ Ուկրաինայում և Մոլդովայում անցել ենք դրա միջով։ Մենք փորձ ենք կուտակել, թե ինչպես դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարումը»,– ընդգծեց նա։
Լյայենի խոսքով՝ Հայաստանի դիմակայունության ամրապնդման համար անհրաժեշտ է ռազմավարական և համապարփակ մոտեցում՝ ինչպես առևտրի, այնպես էլ էներգետիկայի ոլորտում։
«Ճիշտ այնպես, ինչպես մենք օգնում ենք Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտուրը, ինչը մեծացնում է դիմակայունությունը և ուժեղացնում Հայաստանը, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև դիվերսիֆիկացնել իր էներգամատակարարումները»,– ասաց ֆոն դեր Լյայենը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր նույն ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ էլեկտրահաղորդման գծերի (ԷԼԳ) կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, և ինքն այս համատեքստում կարևորում է ԵՄ աջակցությունը։
Լրահոս
0