https://arm.sputniknews.ru/20260708/haj-araqelakan-ekeghecin-hajc-e-nerkajacrel-qreakatarvoghakan-tsarajutjan-dem-104378563.html
Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ
Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ
Sputnik Արմենիա
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է Հայ առաքելական եկեղեցու բողոքը։ 08.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-08T18:50+0400
2026-07-08T18:50+0400
2026-07-08T18:50+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905544_0:47:1600:948_1920x0_80_0_0_1d201d2be73c955522513260f3af4f50.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը, որով հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքն արգելվում է ՔԿՀ–ներ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու առաքելություն է ունեցել:Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ–ի միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։Վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծելով օրենսդրական կարգավորումները, արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը ծագում է օրենքից և ոչ թե որևէ պայմանագրից։Հիշեցնենք` 2026թ․ ապրիլի 10-ին քրեակատարողական ծառայության պետը որոշել էր դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանագիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/03/90905544_137:0:1464:995_1920x0_80_0_0_7a92990fb742705c8ff7a8d78dcdbda4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատ
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատ
Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է Հայ առաքելական եկեղեցու բողոքը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել ՔԿԾ պետի որոշումը, որով հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքն արգելվում է ՔԿՀ–ներ։ Այս մասին հայտնում է
«Փաստինֆոն»։
Վարչական դատարանը՝ դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերադարձրել էր հայցադիմումը, ինչը բողոքարկվել է ՀԱՍԵ ներկայացուցչի կողմից։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ դատավոր Հայկ Խաչատրյանի նախագահությամբ, բավարարել է բողոքը։ ՀԱՍԵ-ն վերաքննիչ բողոքով արձանագրել է, որ եկեղեցին ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչներով հանդես գալու առաքելություն է ունեցել:
Արդարադատության նախարարության և ՀԱՍԵ–ի միջև 2014 թվականի նոյեմբերի 25-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր առաջնորդն ու հոգևոր հովիվները նշանակվում են Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։
Վերաքննիչ վարչական դատարանը, վերլուծելով օրենսդրական կարգավորումները, արձանագրել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ ազատազրկման վայրերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու իրավունքը ծագում է օրենքից և ոչ թե որևէ պայմանագրից։
Հիշեցնենք` 2026թ․ ապրիլի 10-ին քրեակատարողական ծառայության պետը
որոշել էր դադարեցնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն մատուցող հոգևորականների մուտքի թույլտվությունը՝ այն հիմնավորմամբ, որ եկեղեցու առանձին քահանաների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր։
Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։
2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանագիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները: