https://arm.sputniknews.ru/20260707/qevosajani-anvan-17rd-mrcanaky-kstana-patuhanic-ynkats-pvoqrikin-prkats-tvoshakaru-kiny-104313233.html
Քեոսայանի անվան 17–րդ մրցանակը կստանա պատուհանից ընկած փոքրիկին փրկած թոշակառու կինը
Քեոսայանի անվան 17–րդ մրցանակը կստանա պատուհանից ընկած փոքրիկին փրկած թոշակառու կինը
Sputnik Արմենիա
Կինը փրկել է տղային, սակայն ինքն է հայտնվել հիվանդանոցում բազմաթիվ կոտրվածքներով։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T13:12+0400
2026-07-07T13:12+0400
2026-07-07T13:44+0400
նոբելյան մրցանակ
մարգարիտա սիմոնյան
երեխա
կալինինգրադ
տիգրան քեոսայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104304879_0:26:1302:758_1920x0_80_0_0_3defcec6cb0f5b07281cb7f920ccfe72.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 71-ամյա Գալինա Դոլգալևան, որը Կալինինգրադում փրկել է պատուհանից ընկնող երկու տարեկան տղային, կստանա Տիգրան Քեոսայանի անվան 17-րդ մրցանակը։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։Նա նշել է, որ Քեոսայանի անվան մրցանակը շնորհվում է հասարակ մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով` փրկում են ուրիշներին։Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին Կալինինգրադում՝ բնակելի շենքի բակում։ Դոլգալևան բռնել է չորրորդ հարկի պատուհանից ընկած տղային։ Երեխան չի տուժել, սակայն թոշակառուն հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի, թիակի, անրակի և կրծոսկրի կոտրվածքներով։Կինը պատմել է, որ գործել է բնազդաբար և առանց մտածելու վազել է երեխային փրկելու։Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանն այս մրցանակը սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Փետրվարի սկզբին նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։Քեոսայանի անվան մրցանակն արդեն շնորհվել է Բուգուրուսլանից երկու դաստիարակչուհիների, Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին, բակապան Խայրուլո Իբադուլլաևին, որը Սանկտ Պետերբուրգում պատուհանից ընկած երեխայի է փրկել, Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որոնք բաճկոնի օգնությամբ փրկել են տասներորդ հարկի պատուհանից ընկած տղային, Ռուսաստանի հերոս Սերգեյ Յարաշևին, որը 68 օր միայնակ դիրքեր է պահել Կրասնոարմեյսկի ուղղությամբ Գրիշինո բնակավայրի շրջանում, Դաղստանի բնակիչներ Աբդուրախման Աբդուրախմանովին, Խատիբ Ջաբրայիլովին և Յուսուպ Մագոմեդովին, որոնք փրկել են երեխաներին ջրհեղեղի ժամանակ, ոստիկանության լեյտենանտներ Ալեքսեյ Զեմերովին և Զաուր Ռամազանովին, որոնք Խանտի Մանսիյսկում հրդեհի ժամանակ այրվող տնից չորս մարդու են փրկել, Կազանի բնակիչ Գալիա Սիտդիկովային, որը լճում խեղդվող երեխայի է փրկել, Կանսկից ուսանող Կիրիլ Ցարուլիցային, որը հրդեհից փրկել է երկու երեխաների և նրանց մորը, Կրասնոդարի բնակիչ Ալեքսանդր Վոևոդային, որը առևտրի կենտրոնում 19-ամյա հարձակվողի է վնասազերծել և Ստավրոպոլից 12-ամյա Պլատոն Շեինին, որը ջրում երկու խեղդվող երեխաների է փրկել։
կալինինգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104304879_0:0:1272:953_1920x0_80_0_0_20c44ccd8250eae7fdf1ea5a52eea13d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոբելյան մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, կալինինգրադ, տիգրան քեոսայան
նոբելյան մրցանակ, մարգարիտա սիմոնյան, երեխա, կալինինգրադ, տիգրան քեոսայան
Քեոսայանի անվան 17–րդ մրցանակը կստանա պատուհանից ընկած փոքրիկին փրկած թոշակառու կինը
13:12 07.07.2026 (Թարմացված է: 13:44 07.07.2026) Կինը փրկել է տղային, սակայն ինքն է հայտնվել հիվանդանոցում բազմաթիվ կոտրվածքներով։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 71-ամյա Գալինա Դոլգալևան, որը Կալինինգրադում փրկել է պատուհանից ընկնող երկու տարեկան տղային, կստանա Տիգրան Քեոսայանի անվան 17-րդ մրցանակը։ Այս մասին հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Գալինան դրսում ծաղիկներով էր զբաղված, երբ լսել է երեխաների ճիչերը և նկատել երեխային։ Նրա ձախ ձեռքը վիրահատված է, ուստի նա ստիպված է եղել տղային բռնել միայն աջ ձեռքով։ Երեխայի հետ ամեն բան լավ է, իսկ ահա Գալինան հիվանդանոց է ընկել կոտրվածքներով», – պատմել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ Քեոսայանի անվան մրցանակը շնորհվում է հասարակ մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով` փրկում են ուրիշներին։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 30-ին Կալինինգրադում՝ բնակելի շենքի բակում։ Դոլգալևան բռնել է չորրորդ հարկի պատուհանից ընկած տղային։ Երեխան չի տուժել, սակայն թոշակառուն հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի, թիակի, անրակի և կրծոսկրի կոտրվածքներով։
Կինը պատմել է, որ գործել է բնազդաբար և առանց մտածելու վազել է երեխային փրկելու։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանն այս մրցանակը
սահմանել է Բուգուրուսլանի մանկապարտեզի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի ու Լյուդմիլա Պլատոնովայի խիզախ քայլի մասին իմանալուց հետո: Փետրվարի սկզբին նրանք, վտանգելով իրենց կյանքը,
երեխաներին պաշտպանել էին դանակով զինված հանցագործից։
Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։
Քեոսայանի անվան մրցանակն արդեն շնորհվել է Բուգուրուսլանից երկու դաստիարակչուհիների, Անապայի քոլեջի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքին, բակապան Խայրուլո Իբադուլլաևին, որը Սանկտ Պետերբուրգում պատուհանից ընկած երեխայի է փրկել, Սանկտ Պետերբուրգի բնակիչներին, որոնք բաճկոնի օգնությամբ փրկել են տասներորդ հարկի պատուհանից ընկած տղային, Ռուսաստանի հերոս Սերգեյ Յարաշևին, որը 68 օր միայնակ դիրքեր է պահել Կրասնոարմեյսկի ուղղությամբ Գրիշինո բնակավայրի շրջանում, Դաղստանի բնակիչներ Աբդուրախման Աբդուրախմանովին, Խատիբ Ջաբրայիլովին և Յուսուպ Մագոմեդովին, որոնք փրկել են երեխաներին ջրհեղեղի ժամանակ, ոստիկանության լեյտենանտներ Ալեքսեյ Զեմերովին և Զաուր Ռամազանովին, որոնք Խանտի Մանսիյսկում հրդեհի ժամանակ այրվող տնից չորս մարդու են փրկել, Կազանի բնակիչ Գալիա Սիտդիկովային, որը լճում խեղդվող երեխայի է փրկել, Կանսկից ուսանող Կիրիլ Ցարուլիցային, որը հրդեհից փրկել է երկու երեխաների և նրանց մորը, Կրասնոդարի բնակիչ
Ալեքսանդր Վոևոդային, որը առևտրի կենտրոնում 19-ամյա հարձակվողի է վնասազերծել և Ստավրոպոլից
12-ամյա Պլատոն Շեինին, որը ջրում երկու խեղդվող երեխաների է փրկել։