Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կստանա Ալեքսանդր Վոեվոդան. Սիմոնյան

© Photo : Social media
Բաժանորդագրվել
Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը՝ մեկ միլիոն ռուբլու չափով, շնորհվում է նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլ մարդկանց:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան տասնչորսերորդ մրցանակը կստանա Ալեքսանդր Վոեվոդան: Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է սոցցանցերում։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ 32-ամյա Ալեքսանդր Վոեվոդան ընտանիքի հետ գտնվում էր Կրասնոդարի առևտրի կենտրոնում, երբ 19-ամյա երիտասադրը դանակով սպանել է մի կնոջ և վիրավորել ևս 5 մարդու: Բայց ավելի շատ զոհեր կարող էին լինել, եթե չլիներ Վոեվոդան:
Գրիգորի Ա.-ն, որը զինված էր մաչետեով, մարդկանց վրա հարձակվելուց հետո փորձում էր փախչել առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներից: Վոեվոդան տեսնելով, որ առևտրի կենտրոնում ինչ-որ վատ բան է կատարվում, կնոջն ու որդուն ուղարկում է խանութ, իսկ ինքը հետապնդում է հանցագործին։ Վերջինս վազում է մանկական կենտրոն, որտեղ այդ պահին ծնողները երեխաների հետ հանգստանում էին։ Հանցագործը դյուրավառ հեղուկ է լցնում սեղանին ու այրում, սակայն այդ պահին սրահ է ներխուժում Ալեքսանդրն ու վնասազերծել նրան։
Վոեվոդան զինծառայող է, ռազմական հատուկ գործողության մասնակից, պարգևատրվել է Արիության շքանշանով և Մարտական խիզախության մեդալով:
«Տիգրանի անվան մեկ միլիոն ռուբլի մրցանակը ես տալիս եմ հասարակ մարդկանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլ մարդկանց», – տելեգրամյան ալիքում նշել է Մարգարիտա Սիմոնյանը:
Տիգրան Քեոսայանի անվան նախորդ մրցանակները ստացել են՝
մանկապարտեզի դաստիարակները, ովքեր երեխաներին փրկել են դանակով զինված մոլագարից,
Անապայի տեխնիկական ուսումնարանի վրա հարձակման ժամանակ զոհված անվտանգության աշխատակցի ընտանիքը,
Սանկտ Պետերբուրգում պատուհանից ընկած երեխային բռնած դռնապանը,
միանգամից մի քանի հոգի, որոնք նույնպես Սանկտ Պետերբուրգում բռնել են պատուհանից ընկած մեկ այլ տղայի,
Ռուսաստանի հերոս Սերգեյ Յարաշևը, ով 68 օր միայնակ պահել է ՌԴ ԶՈւ դիրքը ԴԺՀ-ում,
Աբդուռահման Աբդուռահմանովը, որը փրկել է աղջկա, որը ջուրն էր ընկել Մախաչկալայում առաջին ջրհեղեղի ժամանակ,
Խաթիբ Ջաբրայիլովն ու Յուսուպ Մագոմեդովը, ովքեր Դաղստանում ջրհեղեղի ժամանակ փրկել են 4 երեխայի,
ոստիկանության լեյտենանտներ Ալեքսեյ Զեմերովն ու Զաուր Ռամազանովը, որոնք Խանտի-Մանսիյսկում այրվող տնից մարդկանց են փրկել,
Կազանից Գալիա Սիտդիկովան, ով փրկել էր խեղդվող տղային,
Կիրիլ Ցարուլիցան Կանսկից, որը հրդեհից փրկել է երկու փոքրիկ տղայի և նրանց մորը: