00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կիևի մոտակայքում հայտնաբերել են օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվող կնոջ մարմինը

© Photo : WebcamԱնաստասիա Բերեզովսկայա
Անաստասիա Բերեզովսկայա - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Լրատվամիջոցների տվյալներով` կնոջ վրա կրակել են։ Սպանության գործով արդեն կա երկու կասկածյալ, որոնք ձերբակալվել են։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Մոնակոյում Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող ուկրաինուհի Անաստասիա Բերեզովսկայայի մարմինը հայտնաբերել են Կիևի մոտակայքում։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։ Նշվում է, որ 39-ամյա կնոջը մարմինը թաքցված է եղել հողի մեջ։
Մարմինը հայտնաբերվել է հուլիսի 6-ին` ժամը 23:00-ի սահմաններում։
Լրատվամիջոցների տվյալներով` կնոջ վրա կրակել են։ Ենթադրվում է, որ Բերեզովսկայան Ուկրաինայում չի եղել 2025 թվականի մարտի 22-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Կնոջ սպանության գործով արդեն ձերբակալվել են երկու կասկածյալներ, որոնցից մեկը Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության գործող սպա է, մյուսը՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակից։
Հիշեցնենք` հունիսի 30–ի գիշերը մահափորձ էր կատարվել «Ալեֆ» ընկերության հիմնադիր և Դնեպրի խոշորագույն կառուցապատողներից մեկի` Վադիմ Երմոլաևի նկատմամբ։ Պայթյունի պահին Վադիմ Երմոլաևը շենքից դուրս էր գալիս քաղաքացիական կնոջ՝ 46-ամյա Աննա Նասոբինայի և իրենց 13-ամյա որդու՝ Արիելի հետ։ Արիելը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ կնոջ ոտքերն անդամահատել են վնասվածքների պատճառով։
Ուկրաինական ԶԼՄ-ների տվյալներով՝ Երմոլաևը 2019 թվականին հրաժարվել է Ուկրաինայի քաղաքացիությունից և Կիպրոսի անձնագիր ստացել։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել։ Նա ընդգրկված է Ուկրաինայի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում։
Լրահոս
0