https://arm.sputniknews.ru/20260707/khameneii-hrazheshti-ararvoghutjunneri-pattsharvov-tehranum-ughevvorapvokhadrman-rekvord-e-sahmanvel-104338319.html
Խամենեիի հրաժեշտի արարողությունների պատճառով Թեհրանում ուղևորափոխադրման ռեկորդ է սահմանվել
Խամենեիի հրաժեշտի արարողությունների պատճառով Թեհրանում ուղևորափոխադրման ռեկորդ է սահմանվել
Sputnik Արմենիա
Չորս օրվա ընթացքում մետրոյի ծառայություններից օգտվել է 14 միլիոն 638 հազար 833 ուղևոր, իսկ փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 23 միլիոն 715 հազար... 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T20:14+0400
2026-07-07T20:14+0400
2026-07-07T20:14+0400
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
մետրո
տրանսպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104212887_0:84:1600:984_1920x0_80_0_0_68ea73efa974e6fc9bcff5713918b61c.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թեհրանում հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումների պատմական ռեկորդ է սահմանվել։ Ինչպես հայտնում է «Pars Today»-ը, այս մասին հայտարարել է Թեհրանի փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին։Նրա խոսքով՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների անցկացման երեք օրվա ընթացքում մետրոյում, ավտոբուսներում և տաքսիներում գրանցվել է 23 միլիոն 715 հազար ուղևոր։ Հորոզին նշել է, որ փոխադրումների նման ծավալն աննախադեպ է Իրանի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ամբողջ պատմության ընթացքում;Նույն ժամանակահատվածում մետրոպոլիտենի աշխատանքում ոչ մի պատահար կամ խափանում չի արձանագրվել։ Սպասարկումն իրականացվել է անխափան և անվտանգության պահանջների լիարժեք պահպանմամբ։Երեք օրվա ընթացքում մետրոյի ծառայություններից օգտվել է 14 միլիոն 638 հազար 833 ուղևոր, իսկ փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 23 միլիոն 715 հազար մարդ։Հիշեցնենք` ի սկզբանե արարողությունները նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, բայց ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով` միջոցառումները ստիպված եղան կազմակերպել նրա մահից ավելի քան չորս ամիս անց:Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/05/104212887_89:0:1512:1067_1920x0_80_0_0_54e619854e28db889685f1e62aed5e7d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, մետրո, տրանսպորտ
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, մետրո, տրանսպորտ
Խամենեիի հրաժեշտի արարողությունների պատճառով Թեհրանում ուղևորափոխադրման ռեկորդ է սահմանվել
Չորս օրվա ընթացքում մետրոյի ծառայություններից օգտվել է 14 միլիոն 638 հազար 833 ուղևոր, իսկ փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 23 միլիոն 715 հազար մարդ։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Թեհրանում հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումների պատմական ռեկորդ է սահմանվել։ Ինչպես հայտնում է «Pars Today»-ը, այս մասին հայտարարել է Թեհրանի փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին։
Նրա խոսքով՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունների անցկացման երեք օրվա ընթացքում մետրոյում, ավտոբուսներում և տաքսիներում գրանցվել է 23 միլիոն 715 հազար ուղևոր։ Հորոզին նշել է, որ փոխադրումների նման ծավալն աննախադեպ է Իրանի մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ամբողջ պատմության ընթացքում;
Նույն ժամանակահատվածում մետրոպոլիտենի աշխատանքում ոչ մի պատահար կամ խափանում չի արձանագրվել։ Սպասարկումն իրականացվել է անխափան և անվտանգության պահանջների լիարժեք պահպանմամբ։
Երեք օրվա ընթացքում մետրոյի ծառայություններից օգտվել է 14 միլիոն 638 հազար 833 ուղևոր, իսկ փոխադրված ուղևորների ընդհանուր թիվը կազմել է 23 միլիոն 715 հազար մարդ։
Հիշեցնենք` ի սկզբանե արարողությունները նախատեսվում էր անցկացնել մարտի սկզբին, բայց ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև անվտանգության նկատառումներից ելնելով` միջոցառումները ստիպված եղան կազմակերպել նրա մահից ավելի քան չորս ամիս անց:
Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։ Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։
Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես
հաստատվեց մարտի 1-ին։
Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ
դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով: