00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գյումրիում մինչ օրս կա շուրջ 2500 տնակ․ Փաշինյանը քննարկել է փոխհատուցման հարցերը

© Photo : official site of the Prime Minister of RAԽորհրդակցություն ՀՀ կառավարությունում
Խորհրդակցություն ՀՀ կառավարությունում - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Անդրադարձ է արվել Գյումրիում վթարային շենքերի խնդրին, շեշտադրվել է` տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանց որոշ մասիպատմամշակութային նշանակությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik․ Գյումրիում առկա է 2465 տնակ, և նախնական գնահատականներով՝ դրանցում բնակվող մոտ 596 ընտանիքի նկատմամբ ՀՀ կառավարությունն ունի այս կամ այն ձևով փոխհատուցման պարտավորություն: Այս մասին խոսվել է այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, կարևորվել է փոխհատուցման տրամադրման և տնակների փաստացի ապամոնտաժման գործուն մեխանիզմների ներդրումը, որպեսզի տնակների խնդիրը վերջնական լուծում ստանա:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին, նշվել է, որ առկա են մի քանի վթարային շենքեր, որոնց մասով տարբերակված մոտեցումների անհրաժեշտություն կա՝ հաշվի առնելով դրանցից որոշների պատմամշակութային նշանակությունը:
«Ներկայացվել է նաև Ալեք Մանուկյան փողոցի կամուրջի նորոգման հարցը, նշվել է, որ 25 կմ ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջարկվում է նաև դիտարկել քաղաքի 2 բանուկ մասերն իրար կապող միակ խիտ երթևեկությամբ կամուրջը, որը կարևոր նշանակություն ունի քաղաքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու ավտոկայանի կառուցման խնդրին վրա:
Հիշեցնենք` 1988–ի դեկտեմբերի 7-ին` ժամը 11: 41-ին, Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, ընդհանուր առմամբ` 21 քաղաք և 324 գյուղ։ Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 25 հազար մարդ, սակայն իրականում թիվն անցնում էր 35 հազարը։ Անօթևան դարձավ 530 հազար մարդ։
Անցել է ավելի քան 37 տարի, սակայն Գյումրիում դեռ կան տնակներում բնակվող ընտանիքներ։
Սպիտակի երկրաշարժից 37 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
Լրահոս
0