https://arm.sputniknews.ru/20251207/spitaki-erkrasharzhic-37-tari-anc-voghbergutjan-shurj-vorvosh-miferi-ev-varkatsneri-masin-96639463.html
Սպիտակի երկրաշարժից 37 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
Սպիտակի երկրաշարժից 37 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանում 1988թ.–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի որոշ վարկածներ առնվազն արժանի են գիտական ուշադրության, մյուսները` հակառակը` անհեթեթություն և միֆոլոգիա են... 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T16:23+0400
2025-12-07T16:23+0400
2025-12-07T16:23+0400
սպիտակի երկրաշարժ 1988
ջրամբար
պայթյուն
խսհմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/07/25649735_0:144:3131:1905_1920x0_80_0_0_50e0efe07aa56fc8044cffe918e6992b.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. 1988թ–ի դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը մինչև հիմա բազմաթիվ վարկածների և դատողությունների առիթ է տալիս։ Դրանցից մի քանիսն առնվազն գիտական ուշադրության են արժանի, մյուսները` հակառակը` ակնհայտորեն վստահելի չեն։ Այս հոդվածում մենք փորձել ենք ի մի բերել առավել շատ տարածված վարկածները և միֆերը։Մեղավորը ջրամբա՞րն էԴեռ նախորդ տարվա հուլիսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ։ Նրա կարծիքով` լայնածավալ աղետի պատճառ կարող էր դառնալ Ախուրյանի ջրամբարի շինարարությունը։Այնուամենայնիվ, Ախուրյանի ջրամբարի շինարարությունը և գործարկումը հանգեցրել են Հայաստանի տարածքի «թուլացման»։ Ջրամբարի աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ սկսել է փոխվել հարակից շրջաններում թերթաքարային գազի ճնշումը (ստեղծված ֆլյուիդների` ջրի, գազի, նավթի կամ դրանց խառնուրդի հետևանքով և նստած հանքապարի պատերին)։ 5 տարում Ախուրյանի ջրամբարն ազդել է Շիրակի և Փամբակի ամբողջ ավազանի վրա։ Այդ ջրավազանների բնական հավասարակշռությունը խախտվել է, ինչը կարող էր հանգեցնել աղետի։Միջուկային փորձարկումներ` Խորհրդային ՄիությունումՄիջուկային պայթյունների` իբր երկրաշարժի պատճառ դառնալու վարկածը նույնպես քննարկվել է այդ տարիներին։ Այդ տեսության կողմնակիցները վկայակոչում են այն փաստը, որ 1988թ.–ի հոկտեմբերին Բելականո–իսմայիլյան գոտում (Ադրբեջան) 2,5-5 կմ խորության վրա պայթեցրել են մինչև 50 կիլոտոննա միջուկային լիցքեր։ Պաշտոնապես դա բացատրվել է «սեյսմազենք մշակելու» շրջանակում խորքային սեյսմազոնդավորմամբ։Որոշ խորհրդային գիտնականներ այդ ժամանակ ասել են, որ այդ պայթյունները միայն կուտակում են լարվածությունը անկանխատեսելի վայրերում և այն պայթում է այնտեղ, որտեղ չեն սպասում։ Սակայն հետագայում այդ պնդումը հերքվել է մասնագետների կողմից։ Այդ միֆը կարելի է համարել արտաքին ուժերի կողմից հետխորհրդային տարածքում կիրառված տեղեկատվական–հոգեբանական դիվերսիայի առաջին օրինակներից մեկը։Քաղաքական հետքԿա նաև ցինիկ վարկած։ Քաղաքական։ Դրա էությունն այն է, որ խորհրդային ռազմական ղեկավարությունը Հայաստանում փորձարկել է ահռելի հզորության տեկտոնային զենք։ Զինվորականների խնդիրներից մեկն, իբր, եղել է այն, որ հայերը, շանթահարված ողբերգությամբ` մոռանան ղարաբաղյան շարժման և Ադրբեջանի հետ տարաձայնությունների մասին։Ինչպես Ռիժկովը բարկացավ Գորբաչովի վրա` Սպիտակի երկրաշարժի օրերինՈրպես առանցքային ապացույց` ներկայացվում է այն փաստը, որ դեռ 1988թ.–ի ամռանն ու աշնանը Պաշտպանության նախարարությունը Սպիտակի և Կիրովականի մոտ գտնվող զորավարժարաններից տարհանել է մարտական տեխնիկան։ Այդ զորամասերի հրամանատարական կազմն ուղարկվել է արձակուրդ և նրանք մեկնել են Ռուսաստան։Բացի դրանից, հայերի շարքում լուրեր են տարածվել «մեծ փորձակման» մասին. այդ մասին իրար մեջ փսփսացել են խորհրդային զինվորականների ընտանիքների անդամները։ Սակայն այդ վարկածին հակասում է առողջ բանականությունը. ինչո՞ւ պետք է խորհրդային ղեկավարությունը, նույնիսկ եթե ծրագրել է փորձարկել սեյսմիկ զենք, ռիսկի ենթարկեր Հայաստանի հյուսիսարևմտյան` խիտ բնակեցված տարածքը, «կործաներ» այդքան կյանք և այնուհետև մտածեր ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու մասին։Հետգրության փոխարենՈղբերգության պատճառների մասին վեճերը չեն դադարում մինչ օրս։ Երկրաշարժը դարձել է Հայաստանի պատմության և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը։ Վիթխարի աղետի հետևանքով, պաշտոնական տվյալներով` մահացել է մոտ 25 հազար մարդ, 140 հազարը դարձել է հաշմանդամ, ավելի քան 500 հազար մարդ զրկվել է օթևանից։ Մի ակնթարթում ոչնչացել է երկրի արդյունաբերական պոտենցիալի գրեթե 40 տոկոսը։ Երկրաշարժի հետևանքների մասին առավել ցայտուն վկայում է այն փաստը, որ մինչև հիմա երկրի իշխանություններին չի հաջողվել լիովին վերացնել այսպես կոչված «աղետի գոտին»։
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Աշոտ Սաֆարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28297816_162:0:1228:1066_100x100_80_0_0_15ad29bb967745087d9221a01e7a5b10.jpg
Աշոտ Սաֆարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28297816_162:0:1228:1066_100x100_80_0_0_15ad29bb967745087d9221a01e7a5b10.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/07/25649735_200:0:2929:2047_1920x0_80_0_0_68d369752076f0d8f0681086649466f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Աշոտ Սաֆարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28297816_162:0:1228:1066_100x100_80_0_0_15ad29bb967745087d9221a01e7a5b10.jpg
սպիտակի երկրաշարժ 1988, ջրամբար, պայթյուն, խսհմ
սպիտակի երկրաշարժ 1988, ջրամբար, պայթյուն, խսհմ
Սպիտակի երկրաշարժից 37 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին
Հայաստանում 1988թ.–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի որոշ վարկածներ առնվազն արժանի են գիտական ուշադրության, մյուսները` հակառակը` անհեթեթություն և միֆոլոգիա են թվում։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. 1988թ–ի դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը մինչև հիմա բազմաթիվ վարկածների և դատողությունների առիթ է տալիս։ Դրանցից մի քանիսն առնվազն գիտական ուշադրության են արժանի, մյուսները` հակառակը` ակնհայտորեն վստահելի չեն։ Այս հոդվածում մենք փորձել ենք ի մի բերել առավել շատ տարածված վարկածները և միֆերը։
Դեռ նախորդ տարվա հուլիսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը հանդես է եկել հետաքրքիր
հայտարարությամբ։ Նրա կարծիքով` լայնածավալ աղետի պատճառ կարող էր դառնալ Ախուրյանի ջրամբարի շինարարությունը։
Հակոբյանի խոսքով`
Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը գտնվում է Արաբական պլատֆորմի ճնշման տակ, որն աստիճանաբար շարժվում է դեպի հյուսիս։ Դա հանգեցնում է սեյսմիկ ակտիվության կրկնվող ցիկլերի։ Դրանք յուրաքանչյուր 7-8 տարին մեկ ավարտվում են երկրաշարժերով` հիմնականում ժամանակակից Թուրքիայի արևելքում (պատմական Արևմտյան Հայաստան)։ Հակոբյանի վարկածով` երկար ժամանակ ուժեղ երկրաշարժերը շրջանցել են ժամանակակից Հայաստանի տարածքը, քանի որ լարվածությունը, ծանրաբեռնվածությունը բաշխվել են Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների վրա, մասնավորապես` ժամանակակից Թուրքիայի։
Այնուամենայնիվ, Ախուրյանի ջրամբարի շինարարությունը և գործարկումը հանգեցրել են
Հայաստանի տարածքի «թուլացման»։ Ջրամբարի աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ սկսել է փոխվել հարակից շրջաններում թերթաքարային գազի ճնշումը (ստեղծված ֆլյուիդների` ջրի, գազի, նավթի կամ դրանց խառնուրդի հետևանքով և նստած հանքապարի պատերին)։ 5 տարում Ախուրյանի ջրամբարն ազդել է Շիրակի և Փամբակի ամբողջ ավազանի վրա։ Այդ ջրավազանների բնական հավասարակշռությունը խախտվել է, ինչը կարող էր հանգեցնել աղետի։
Միջուկային փորձարկումներ` Խորհրդային Միությունում
Միջուկային պայթյունների` իբր երկրաշարժի պատճառ դառնալու վարկածը նույնպես քննարկվել է այդ տարիներին։ Այդ տեսության կողմնակիցները վկայակոչում են այն փաստը, որ 1988թ.–ի հոկտեմբերին Բելականո–իսմայիլյան գոտում (Ադրբեջան) 2,5-5 կմ խորության վրա պայթեցրել են մինչև 50 կիլոտոննա միջուկային լիցքեր։ Պաշտոնապես դա բացատրվել է «սեյսմազենք մշակելու» շրջանակում խորքային սեյսմազոնդավորմամբ։
Որոշ խորհրդային գիտնականներ այդ ժամանակ ասել են, որ այդ պայթյունները միայն կուտակում են լարվածությունը անկանխատեսելի վայրերում և այն պայթում է այնտեղ, որտեղ չեն սպասում։ Սակայն հետագայում այդ պնդումը հերքվել է մասնագետների կողմից։ Այդ միֆը կարելի է համարել արտաքին ուժերի կողմից հետխորհրդային տարածքում կիրառված տեղեկատվական–հոգեբանական դիվերսիայի առաջին օրինակներից մեկը։
Կա նաև ցինիկ վարկած։ Քաղաքական։ Դրա էությունն այն է, որ խորհրդային ռազմական ղեկավարությունը
Հայաստանում փորձարկել է ահռելի հզորության տեկտոնային զենք։ Զինվորականների խնդիրներից մեկն, իբր, եղել է այն, որ հայերը, շանթահարված ողբերգությամբ` մոռանան ղարաբաղյան շարժման և Ադրբեջանի հետ տարաձայնությունների մասին։
Որպես առանցքային ապացույց` ներկայացվում է այն փաստը, որ դեռ 1988թ.–ի ամռանն ու աշնանը Պաշտպանության նախարարությունը Սպիտակի և Կիրովականի մոտ գտնվող զորավարժարաններից տարհանել է մարտական տեխնիկան։ Այդ զորամասերի հրամանատարական կազմն ուղարկվել է արձակուրդ և նրանք մեկնել են Ռուսաստան։
Բացի դրանից, հայերի շարքում լուրեր են տարածվել «մեծ փորձակման» մասին. այդ մասին իրար մեջ փսփսացել են խորհրդային զինվորականների ընտանիքների անդամները։ Սակայն այդ վարկածին հակասում է առողջ բանականությունը. ինչո՞ւ պետք է խորհրդային ղեկավարությունը, նույնիսկ եթե ծրագրել է փորձարկել սեյսմիկ զենք, ռիսկի ենթարկեր Հայաստանի հյուսիսարևմտյան` խիտ բնակեցված տարածքը, «կործաներ» այդքան կյանք և այնուհետև մտածեր ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու մասին։
Ողբերգության պատճառների մասին վեճերը չեն դադարում մինչ օրս։ Երկրաշարժը դարձել է
Հայաստանի պատմության և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը։ Վիթխարի աղետի հետևանքով, պաշտոնական տվյալներով` մահացել է մոտ 25 հազար մարդ, 140 հազարը դարձել է հաշմանդամ, ավելի քան 500 հազար մարդ զրկվել է օթևանից։ Մի ակնթարթում ոչնչացել է երկրի արդյունաբերական պոտենցիալի գրեթե 40 տոկոսը։ Երկրաշարժի հետևանքների մասին առավել ցայտուն վկայում է այն փաստը, որ մինչև հիմա երկրի իշխանություններին չի հաջողվել լիովին վերացնել այսպես կոչված «աղետի գոտին»։