00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դեռ պետք է որոշում կայացնենք. Թրամփը՝ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու մասին

© AP Photo / Francisco SecoԴոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2026
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել առևտրային հարցերը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռազմական օրակարգը:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թուրքիային F-35 կործանիչների փոխանցման հեռանկարը, հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ պետք է նման որոշում կայացնի:
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ինքնաթիռի աստիճանների մոտ նրան դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այդ որոշումը մենք դեռ պետք է կայացնենք։ Դա (F-35-ի մատակարարումը Թուրքիային – խմբ.) անշուշտ մի բան է, որը մենք կարող ենք դիտարկել և հաստատ կդիտարկենք», - ասել է Թրամփը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ կվերացնի Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցները:
«Մենք չենք ցանկանում պատժամիջոցներ սահմանել ընկերների դեմ», - նշել է նա:
ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մտադիր է թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել առևտրային հարցերը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ռազմական օրակարգը:
«Այսօր մենք խոսելու ենք առևտրի, ինչպես նաև զինված ուժերի հետ կապված այլ բաների մասին։ Մենք կքննարկենք բազմաթիվ այլ թեմաներ, այդ թվում հնարավոր է` հիշատակենք Իրանը», – ասել է Թրամփն արդեն Անկարայում։
Թուրքիան F-35-ի ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո: Հետագայում ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ է սահմանել CAATSA («Պատժամիջոցների եղանակով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակներում։ Վերջին ամիսներին թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ձգտում են հասնել սահմանափակումների վերացմանը և երկիրը վերադարձնել F-35 ծրագրին, սակայն վերջնական որոշումը կախված է ԱՄՆ-ից և կոնսորցիումի մյուս մասնակիցներից:
ԱՄՆ-ն մտադիր է Հնդկաստանին նորագույն F-35 կործանիչներ վաճառել
Լրահոս
0