https://arm.sputniknews.ru/20250712/amn-n-turqiajin-f-35-matakararelu-hamar-nakhkini-pes-khndir-e-tesnum-rusakan-s-400-i-mej-91263151.html
ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ
ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ
Sputnik Արմենիա
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ռուսական С-400-ների հարցը, որոնցից Վաշինգտոնը Անկարային պահանջում էր հրաժարվել, փակված է: 12.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-12T14:48+0400
2025-07-12T14:48+0400
2025-07-12T14:48+0400
с-400 զենիթահրթիռային համալիր
թուրքիա
ամն
ռուսաստան
f - 35 կործանիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/1974/56/19745659_0:177:3014:1872_1920x0_80_0_0_08a9e248bb9918f6864fd0498d10fce8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման թեման կրկին կապել է այդ երկրում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առկայության հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։Թուրքիան գործընկերների հետ քննարկում է F-35 կործանիչների մատակարարման նախագծին իր վերադարձը։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էրդողանի աշխատակազմի աղբյուրը, Թուրքիայի՝ F-35-ի ծրագրին վերադառնալու կոնկրետ ժամկետների մասին բանակցային գործընթացը շարունակվում է։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերում ռուսական C-400-ների հարցը, որոնցից Վաշինգտոնը Անկարային պահանջում էր հրաժարվել, փակված է, և նա հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը «հավատարիմ կլինի» Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման համաձայնագրին:2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր էր կնքել, որով նախատեսված կայանքները ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան դա մերժեց։ Որպես հետևանք՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս թողեց F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և CAATSA օրենքով («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։ F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ Միացյալ Նահանգները նաև չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը:
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1974/56/19745659_142:0:2873:2048_1920x0_80_0_0_5bcf47b31c51b30c36348902410aaa29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
с-400 զենիթահրթիռային համալիր, թուրքիա, ամն, ռուսաստան, f - 35 կործանիչ
с-400 զենիթահրթիռային համալիր, թուրքիա, ամն, ռուսաստան, f - 35 կործանիչ
ԱՄՆ-ն Թուրքիային F-35 մատակարարելու համար նախկինի պես խնդիր է տեսնում ռուսական С-400-ի մեջ
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ռուսական С-400-ների հարցը, որոնցից Վաշինգտոնը Անկարային պահանջում էր հրաժարվել, փակված է:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման թեման կրկին կապել է այդ երկրում ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի առկայության հետ։ Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին։
Թուրքիան գործընկերների հետ քննարկում է F-35 կործանիչների մատակարարման նախագծին իր վերադարձը։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Էրդողանի աշխատակազմի աղբյուրը, Թուրքիայի՝ F-35-ի ծրագրին վերադառնալու կոնկրետ ժամկետների մասին բանակցային գործընթացը շարունակվում է։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերում ռուսական C-400-ների հարցը, որոնցից Վաշինգտոնը Անկարային պահանջում էր հրաժարվել, փակված է, և նա հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը «հավատարիմ կլինի» Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման համաձայնագրին:
«Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի՝ թվով երկրորդ բանակը և կառույցում կենտրոնական տեղ է զբաղեցնում։ Այն զգալի առաջընթաց է գրանցել ռազմաարդյունաբերության ոլորտում։ Եթե C-400-ի նման խնդիրները լուծվեն, F-35-ի մատակարարման գործընթացը կարող է վերադառնալ օրակարգ: Նախագահ Թրամփը ճկունություն է ցուցաբերել այս հարցում։ Կարծում ենք, որ ապագայում Թուրքիայի հետ մեր համագործակցությունը կընդլայնվի», - ամերիկացի դիվանագետի խոսքը մեջբերում է Hürriyet թերթը։
2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր էր կնքել, որով նախատեսված կայանքները ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան դա մերժեց։ Որպես հետևանք՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս թողեց F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և CAATSA օրենքով («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ։ F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ Միացյալ Նահանգները նաև չեղյալ հայտարարեց Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը: