https://arm.sputniknews.ru/20260707/datakan-nist-baqvum-pastabany-khndrel-e-ardaracnel-arkadi-ghukasjanin-104338469.html
«Դատական նիստ» Բաքվում. «փաստաբանը» խնդրել է արդարացնել Արկադի Ղուկասյանին
«Դատական նիստ» Բաքվում. «փաստաբանը» խնդրել է արդարացնել Արկադի Ղուկասյանին
Sputnik Արմենիա
Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։ 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T20:20+0400
2026-07-07T20:20+0400
2026-07-07T20:21+0400
արցախ
դատարան
բաքու
արկադի ղուկասյան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104336241_0:105:2014:1238_1920x0_80_0_0_ee96e56e182fc68ca9c8465fc5496da1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր կայացել է հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական Լրատվամիջոցները։ Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «փաստաբանը» դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան: «Փաստաբանն» իր ելույթում փաստարկներ է ներկայացրել։ «Նիստի» ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահող «դատավորը» հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի կողմից նախորդ «նիստին» ներկայացված միջնորդության թարգմանությունը փոխանցվել է դատարանին: Իշխանյանը ցանկություն է հայտնել հանդիպել իր «պաշտպանի» հետ: Միջնորդությունը բավարարվել է։ Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/07/104336241_113:0:1902:1342_1920x0_80_0_0_ca4a7c17726ebe4b89d9932534dbd4e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, դատարան, բաքու, արկադի ղուկասյան, գերի
արցախ, դատարան, բաքու, արկադի ղուկասյան, գերի
«Դատական նիստ» Բաքվում. «փաստաբանը» խնդրել է արդարացնել Արկադի Ղուկասյանին
20:20 07.07.2026 (Թարմացված է: 20:21 07.07.2026) Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր կայացել է հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական Լրատվամիջոցները։
Նշվում է, որ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի «փաստաբանը» դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան:
«Փաստաբանն» իր ելույթում փաստարկներ է ներկայացրել։ «Նիստի» ընթացքում ելույթ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահող «դատավորը» հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի կողմից նախորդ «նիստին» ներկայացված միջնորդության թարգմանությունը փոխանցվել է դատարանին: Իշխանյանը ցանկություն է հայտնել հանդիպել իր «պաշտպանի» հետ: Միջնորդությունը բավարարվել է։
Հաջորդ «դատական նիստը» կկայանա հուլիսի 10-ին։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և
հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ
տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: